16.Հոկտեմբեր.2018
Մարդ, ով պետության և ժողովրդի շահը գերադասում է անձնականից Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին Այսօր Թարգմանչի միջազգային օրն է Ավելի քան 9 միլիոն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաս... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեութ... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախն... Գ. Ծառուկյանը մասնակցել է Նոր Հաճնի հիմնադրմա... Հայկ Դեմոյանը պատմական բացառիկ ցուցանմուշ է ն... Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է գեղասահքի Գրան ... Մերկելի կուսակցությունը կորցնում է խորհրդարան... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Գ․Ծառուկյանի այս քայլը լուրջ խթան կհանդիսանա ... Գագիկ Ծառուկյանը, արժևորելով հայ-ուկրաինական ... Երևանում հանդիսավոր կերպով բացվեց հայ-ուկրաին... Ծառուկյանի այս քայլը դրական ազդեցություն կուն... Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց հայ-... Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ Երևանում բացվ... Մշակույթը` հայ-ուկրաինական կապերի զարգացման գ... Մեր երկրում գնահատվում են այլ ազգերի մշակույթ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերութ... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀ... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլա... Եթե ժողովուրդն ուզում է, որ ընտրությունը լինի... Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչե... Օպերատիվ աղբյուրները դարձյալ օդ են կրակում

«Սխալ­ներ և սկան­դալ­ներ հրահ­րող նա­խա­րար­նե­րը խնդիր­ներ են ստեղ­ծում հենց Փա­շի­նյա­նի հա­մար»

Այն, ինչն այժմ կա Հայաստանում, նոնսենս է և նորմալ չէ: Հայաստանում քաղաքական ճգնաժամ է. խորհրդարանական երկրում գործադիր իշխանությունը չի կարող հենարան չունենալ օրենսդիր իշխանությունում: Ներքաղաքական իրավիճակն այսպես է որակում քաղաքագետ Գագիկ Համբարյանը` ընդգծելով, որ ունենք գործադիր իշխանություն, որը 105 պատգամավորից բաղկացած խորհրդարանում ունի ընդամենը 9 պատգամավոր:

«Այսպիսի բան ոչ մի երկրում չկա: Եվ հիմա գործող իշխանությունը մեխանիկորեն փորձում է շատ արագ ձերբազատվել այդ խնդրից: Փորձում է նախ փոխել կեղծիքների առումով մեծ վտանգներ պարունակող Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվել էր նախորդ իշխանության կողմից: Երկրորդը` փորձում է այդ գործընթացները ավարտին հասցնել ավելի սեղմ ժամկետներում, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացվեն: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը, ապա պետք է նշեմ, որ կան բացեր, և դրանք շատ մեծ են: Նախարարներ կան, ովքեր իրենց տեղում չեն, ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Հաշվի առնելով այդ պատճառները, այնուամենայնիվ, որոշ անձինք ընդհանրապես բացահայտեցին իրենց ոչ պրոֆեսիոնալիզմը: Այդ դեպքերում օբյեկտիվ փաստեր կամ պատճառներ չկան, և այդ անձինք որևիցե օգուտ չեն կարող տալ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը»,-Oragir.info-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ` այս պահին Նիկոլ Փաշինյանը այդ նախարարների առումով կտրուկ քայլերի չի դիմի:

«Տարբեր տարբերակներ, իհարկե, կան: Կարող է այդ նախարարներից շատ արագ ձերբազատվել, բայց այդ դեպքում խնդիր կլինի արդեն իր թիմի մեջ: Այսինքն` վիրավորվածների մի խումբ կառաջա, որը ծածուկ կգործի Նիկոլ Փաշինյանի դեմ: Բայց, միևնույն ժամանակ, կոպիտ սխալներ և սկանդալներ հրահրող նախարարները խնդիրներ են ստեղծում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի համար, ինչն էլ իր հերթին խնդիր է ընդհանուր թիմի համար: Քանի որ վարչապետը շատ ակտիվ պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հիմա շատ կտրուկ քայլերի չի դիմի: Բայց ընտրություններից հետո, տեսնելով իր կողմից նշանակված նախարարների ունակությունները և գործելաոճը, կփորձի իր հետագա քայլերի մեջ «կորեկցիաներ» մտցնել:

Սա, իհարկե, այն դեպքում, եթե արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած ուժը կարողանա ձևավորել մեծամասնություն, ըստ որի էլ` ձևավորի կառավարություն»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով` քանի որ Հայաստանում հետհեղափոխական էյֆորիա է, ժողովուրդը մի փոքր ավելի մեղմ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների թե՛ կոպիտ և թե՛ մյուս սխալներին. «Փորձելով մեղմել վարչապետի կառավարության անդամների սխալները, Նիկոլ Փաշինյանին պաշտպանող ուժերն էլ փորձում են անընդհատ հիշեցնել նախորդ իշխանությունների օրոք տեղի ունեցած գործընթացները, երբ Սերժ Սարգսյանի կողմից ուղղակիորեն հովանավորվում էր անպատժելիությունը, ամենաթողությունը»:

Ինչ վերաբերում է երկու ամսվա ընթացքում գրանցված փոփոխություններին` Գ. Համբարյանը նշեց, որ սոցիալ-տնտեսական բնագավառում շատ քիչ են ձեռքբերումները: «Դա նորմալ է, ես չէի սպասում, որ կտրուկ փոփոխություններ կլինեին. օրինակ` թոշակները, աշխատավարձերը կբարձրանային: Ավելի շատ սպասում էի, որ ապրանքների գնաճը կկանխվեր և գները կնվազեին: Ցավոք, գնանկում արձանագրեցինք միայն շաքարավազի և բանանի դեպքում, իսկ մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների մասով որևիցե փոփոխություն չեղավ: Ընդհակառակը` որոշ ապրանքների գներ նույնիսկ բարձրացան: Եվ այս բացը իշխանությունները կոմպենսացնում են ձերբակալություններով, բացահայտումներով: Այդ գործողություններն, իհարկե, ողջունելի են, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ԱԱԾ-ի, ոստիկանության գործունեության նման հրապարակայնությունը հիմնականում մեկ նպատակ ունի: Այն է` հասարակության ուշադրությունը շեղել երկրում առկա բավականին սուր իրավիճակում գտնվող սոցիալ-տնտեսական խնդիրներից, և հասարակությանը ցույց տալ, որ թեև այդ խնդիրների լուծման առումով որևիցե ձեռքբերում չկա, բայց գոնե արդարության, անպատժելիության մասով իշխանությունները քայլեր են ձեռնարկում:

Բայց սա երկար օգտագործել չի կարելի. եթե նույն բանը շատ է լինում, հասարակության համար դա շատ սովորական բան է դառնում: Որպես քաղաքացի, նաև ենթադրում էի, որ հեղափոխությունից հետո իշխանությունները կանցնեն օլիգարխներին: Հեծանիվ հնարել պետք չէր, կարելի էր վերցնել Վրաստանի օրինակը, երբ Վարդերի հեղափոխությունից հետո Միխայիլ Սահակաշվիլին անցավ կոնկրետ քայլերի: Նա պարտադրեց ապօրինաբար ձեռք բերված ահռելի գումարները կիսվել պետության հետ: Մեզ մոտ նման բան տեղի չունեցավ: Որքան տեղյակ եմ` 2 ամսվա ընթացքում հաջողվել է միայն 20 միլիարդ դրամից մի փոքր ավելի գումար հետ բերել բյուջե»,-ասաց նա` ընդգծելով, որ ցուցանիշը պետությունից ու հասարակությունից գողացվածի համեմատ շատ քիչ է:

«Այդ ցուցանիշը «ծովում մի կաթիլ» է: Քանի դեռ կա հետհեղափոխական էյֆորիա, Նիկոլ Փաշինյանը կարող է հույս ունենալ, որ իր վարկանիշը հասարակության մոտ բավականին բարձր կլինի, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում: Եթե իշխանությունները մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ չկարողանան կոնկրետ արդյունքներ ապահովել, ապա Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում կապրի»,-եզրափակեց քաղաքագետը:

Աննա Բադալյան

website by Sargssyan