16.Հոկտեմբեր.2018
Մարդ, ով պետության և ժողովրդի շահը գերադասում է անձնականից Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին Այսօր Թարգմանչի միջազգային օրն է Ավելի քան 9 միլիոն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաս... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեութ... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախն... Գ. Ծառուկյանը մասնակցել է Նոր Հաճնի հիմնադրմա... Հայկ Դեմոյանը պատմական բացառիկ ցուցանմուշ է ն... Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է գեղասահքի Գրան ... Մերկելի կուսակցությունը կորցնում է խորհրդարան... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Գ․Ծառուկյանի այս քայլը լուրջ խթան կհանդիսանա ... Գագիկ Ծառուկյանը, արժևորելով հայ-ուկրաինական ... Երևանում հանդիսավոր կերպով բացվեց հայ-ուկրաին... Ծառուկյանի այս քայլը դրական ազդեցություն կուն... Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց հայ-... Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ Երևանում բացվ... Մշակույթը` հայ-ուկրաինական կապերի զարգացման գ... Մեր երկրում գնահատվում են այլ ազգերի մշակույթ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերութ... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀ... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլա... Եթե ժողովուրդն ուզում է, որ ընտրությունը լինի... Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչե... Օպերատիվ աղբյուրները դարձյալ օդ են կրակում

Վտանգավոր հիստերիա

Ոչ թե Մայր աթոռի կամ կաթողիկոսի, այլ հենց Հայ առաքելական եկեղեցու շուրջ կրքերը չեն հանդարտվում: Իշխանափոխությունից հետո հետևողականորեն իրականացվում են քայլեր, որոնք ոչ միայն մտահոգիչ են, այլև մութ կասկածներ են առաջացնում, որ ուղղորդված են մի հստակ կենտրոնից: Նախ, միանգամից ակտիվացան մարդիկ, ովքեր վստահ են, որ դպրոցական ծրագրերից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Քննարկումը բովանդակային կլիներ, եթե հիմնական պատճառաբանությունը չլիներ, թե ինչու են երեխաներին ստիպում ուսումնասիրել Հայ առաքելական եկեղեցու պատմությունը, գուցե նա աթեիստ է կամ... աղանդավոր: Այս տրամաբանությամբ՝ ինչո՞ւ դպրոցներում չարգելել պատմության բոլոր դասագրքերը, առավելագույնը՝ թողնել միայն թավշյա հեղափոխության պատմությունը: Լավ, գաղափար չհուշենք: Դրան հաջորդեցին անհնազանդությունները Կաթողիկոսի դեմ և հունանավետիսյանական ոճով աղանդավոր պաշտոնյաներին «կրծքով» պաշտպանելու մոլեռանդ քայլերը, թե բա՝ մեր երկրում խղճի ու հավատի ազատություն է: Ասել ասողը՝ իյա, իրո՞ք... Քար ու կրակ պաշտեք, կով պաշտեք, ինչ ուզում եք պաշտեք, բայց մի մոռացեք, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի: Սա մեկ, երկրորդ՝ հարցը սոսկ հավատը չէ, այլ ազգային անվտանգության խնդիրները: Իսկ մի խումբ անհասկանալի կորյունների գործողությունները, որոնց արդեն անդրադարձել ենք, այս շղթայի ուղղակի շարունակությունն են: Մի առիթով նշել էինք, թե հույս ունենք, որ այս «շարժումը» չի ուղղորդվում նոր իշխանությունների կողմից: Բայց այն, որ այս խառն օրերին պաշտոնի է նշանակվում մի խմբի ղեկավարը, որի՝ Մայր Աթոռում ակցիաների ժամանակ ոստիկանությունը թմրանյութ է հայտնաբերել, որը հայտնի է իր անհավասարակշիռ պահվածքով ու լեքսիկոնով, ուղղակի ապշեցնում է:

Ասել, թե եկեղեցականները մեղք չունեն այս ամենում, նշանակում է ոչինչ չասել: Հենց միայն բարձրաստիճան քահանաներից մեկի երեկվա հիստերիկ, սադրիչ պահվածքն ինչ ասես արժե: Եվ ընդհանրապես բոլոր այն արատները, որոնց մասին տեղյակ ենք, ոչ պակաս հարված են հասցրել ու հասցնում եկեղեցու հիմքերին: Բայց այս ամենը ներքին լուծելիքներ են: Դրսից հրահրումների դեմն օր առաջ է պետք առնել...

Աղասի Մարգարյան

website by Sargssyan