10.Դեկտեմբեր.2018
Հայաստանում սկսվեց «լռության օրը» Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը Քաղաքական բանավեճերը թույլ նյարդերով մարդկանց համար չեն. Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են ճիշտ ճանապարհից
Քաղաքական դաշտում պետք է գործել, այլ ոչ թե խո... Էդմոն Մարուքայանի քաղաքական վախճանին ժամեր են... Էդմոնի քաղաքական վախճանը Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը «տասովչիկներ» ... Գ. Ծառուկյանը քվերակել է հանուն պետության հզո... Ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղ... Ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակու... Երևանում 47 համարի ավտոբուսը բախվել է Opel-ի․... Ոստիկանությունը հիշեցնում է ընտրախախտումների ... Դեկտեմբերի 9-ի քվեարկությունն ուղիղ կհեռարձակ... Figaro. Փարիզում «Դեղին բաճկոնների» ակցիաների... Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն... ՀՀԿ-ն Քոչարյանի կալանավորումը համարում է «պատ... ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծ... Երկրի բնակիչներն առաջին անգամ լսել են Մարսի ք... Մանրամասներ. Ոստիկանությունը տեսանյութ է հրապ... Հայաստանում սկսվեց «լռության օրը» Մալիշկա գյուղում բեռնատար է հրդեհվել Օրվա հանդիպումների անոնս Մահացել է Կոլումբիայի նախկին նախագահ Բելիսարի... Թուրքիայի հետախուզության ղեկավարը Վաշինգթոնու... Աշխարհահռչակ Դոն Դրագոն Վիլսոնը «Տարվա մարդ» ... Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է հո... Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է ... «Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մ-19 հավա...

Պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապես դուրս թքեց

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքականությունը, այո, ազդում է շատերի վրա, բայց 180 աստիճանով փոխում է միայն անսկզբունքային և հայտնի կենդանու գունափոխության արվեստին տիրապետող անձանց: Երբ Հայաստանում կատարված իշխանափոխությունը մայիսին վերջնականապես ամրագրվեց ԱԺ կողմից նոր Վարչապետի ընտրությամբ, այդ պահից և շատ ավելի վաղ սկսվեց առնետավազքը, ինչը, թերևս, բնորոշ է քաղաքական փոփոխություն ապրող հասարակարգերին. միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն հրաժարվի պղտոր ջրում ձուկ որսալուց: Ամենավտանգավորը նման իրավիճակներում «քաղաքական դիակների» վերադարձն է, քանզի նրանք, կանխազգալով դեպի քաղաքական դահլիճներ տանող նոր ուղիներ, դեմ չեն լինում այնտեղ հայտնվել նույնիսկ կոյուղատար խողովակներով:

Վերոնշյալ բնութագրականի դասական կրողն է հասարակական լայն խավերին անհայտ, սակայն քաղաքական և քաղաքագիտական շրջանակներում վատահամբավ Հմայակ Հովհաննիսյանը: Սույն վայ-քաղաքագետը Հայաստանի քաղաքական դաշտի այն եզակի դեմքերից է, ով անցել է գրեթե բոլոր ճամբարներով: Հմայակը եղել է Կարեն Դեմիրճյանի ճամբարում, Ստեփան Դեմիրճյանի ճամբարում, Արտաշես Գեղամյանի կողքին, Սամվել Բաբայանի կողքին, Հմայակը Սերժ Սարգսյանի կողքին էր փորձում տեղավորվել, հետո Տեր-Պետրոսյանի, իսկ նրա վերջին հանգրվանը Գագիկ Ծառուկյանն էր, ում կուսակցության ցուցակով էլ 2012թ. խորհրդարանական ընտրություններին փորձում էր սպրդել Ազգային ժողով: Հիշեցնեմ ընդամենը, որ սույն լարախաղացը ԱԺ պատգամավոր է եղել 2 անգամ՝ 2 անգամն էլ տարբեր քաղաքական ուժերի ցուցակով:

2012թ.-ին Հովհաննիսյանի հայտարարությունը իր ինքնաբացարկի մասին, թվում էր, նրա «կարապի երգն» էր, պատվազուրկ քաղաքագետին համակարգը վերջնականապես դուրս թքեց: Սակայն ով, եթե ոչ նա, կփորձեր առաջինը օգտվել իրավիճակի փոփոխությունից, և առանց խտրություն դնելու միջոցների մեջ՝ վայրահաչել Ծառուկյանի անձի դեմ՝ հույս ունենալով տեղ զբաղեցնել հիմա էլ արդեն Փաշինյանի թիմում:

Ամենաքստմնելին այս անձի դեպքում այն է, որ բացի քաղաքական ոլորտից, նա Ծառուկյանի դուռն է թակել նաև անձնական-ընտանեկան խնդիրներով, առողջական հարցեր լուծելու համար, և Ծառուկյանի կողմից ստացել է այն օգնությունը, որի համար հենց ինքն է դիմել:

Հմայակ Հովհաննիսյանը այս առումով դառնում է խորհրդանշական կերպար: Նա բնութագրում է Հայաստանի նախկին քաղաքական համակարգի քաղաքական մշակույթը, արժեքները, սկզբունքների թեթևությունը, քաղաքական ամբողջ տրագիկոմեդիան: Որպես անթույլատրելի քաղաքական գործչի դասական օրինակ՝ նա պետք է մնա քաղաքական արխիվում:

website by Sargssyan