Ծախված քաղաքագետի վերջին հույսը | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
19.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձ... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառո... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծ... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր ... ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտ... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայու... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ...

Ծախված քաղաքագետի վերջին հույսը

Լենա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորի կողմից մոռացված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի գործունեությունը չի գտնվում այն մակարդակի վրա, որը նրան թույլ կտա ինչ-որ հայտարարություններ անել։ Դա գիտակցելով նա երկար ժամանակ լռեց, բայց վերջերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը մեզ թույ է տալիս մտածել, որ նա ծախված է։

Մանրամասնեմ՝ մի քանի տարի առաջ այս «քաղաքագետը» ամեն ինչ անում էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցության ցուցակում տեղ գտնելու համար, սակայն ծանոթ լինելով Հմայակի գործունեությանը, ոչ մի քաղաքական ուժ չէր ցանկանա իր շարքերում ունենալ նման կադր։ Չհամակերպվելով այս փաստի հետ, Հմայակը երկար ժամանակ խնդրանքներով դիմում էր, որպեսզի իրեն ընդգրկեն ԲՀԿ կուսակցության շարքերը։

Քաղաքական դիակը՝ հասկանալով, որ սա անօգուտ զբաղմունք է, լռեց մի որոշ ժամանակ։

Հաջորդ դեպքը, որ Հմայակին հանեց «խորը քնից»՝ ընտանիքի անդամի վատառողջ լինելն էր։ Նա, առանց վարանելու օգնություն խնդրեց Գագիկ Ծառուկյանից։ Օգնությունը ստացավ, իր հարցերը լուծեց և նորից «անհետացավ»։

Թվում էր, թե այս գործազուրկ մարդու մասին մենք այլևս երբեք չենք լսի, սակայն մեր հույսերը չարդարացան, և նա հանդես եկավ մի հայտարարաությամբ, որը պետք է գրավեր ոչ միայն հանրության, այլև Գագիկ Ծառուկյանի ուշադրությունը։ Հայտարարությունը, որը արվեց Հ․ Հովհաննիսյանի կողմից՝ ուշադրության արժանանալու նրա վերջին հույսն էր։

Հմայակ Հովհաննիսյանը իր նպատակին չհասավ, քանի-որ արդեն վաղուց կորցրել է վստահությունը հասարակության շրջանում և ոչ ոք այլևս չի լսում և ուշադրության չի արժանացնում նրա հայտարարությունները։

Հարցը այդ հայտարարության նպատակին հասնել կամ չհասնելը չէ, այլ այն, որ մարդ կոչվածը փողի, իր շահի ու ինչ-ինչ այլ խոստումների դիմաց կարող է ուրանալ իրեն արած լավությունը, մի կողմ դնել բարոյական բոլոր սկզբունքները, և բարբաջել նախապես գրված, ինչ-որ տեքստ, որը բոլորովին պատվաբեր չէ, և որից հետո, եթե գեթ մեկ մարդ կար, որ կլսեր նրան, ապա հիմա Հմայակը մնաց լրիվ մենակ։

Ինչ ասե՞լ նման քաղաքագետին, ում կոչումը վաղուց է կասկածի տակ դրված։ Ամո՛թ է։

website by Sargssyan