
Ճամբարափոխ Հմայակ Հովհաննիսյանը նոր ճամբարի փնտրտուքների մեջ է
Հասմիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը» ունեցավ ինչպես դրական , այնպես էլ բացասական կողմեր: Դրական կողմերի մասին կարծում եմ խոսելն ավելորդ է, քանզի ամեն օր մենք առնչվում ենք դրական փոփոխությունների: Բացասականները շատ չեն, բայց ցավ է որ կան:
Այս գրառման մեջ կցանկանամ խոսել այդպիսի մի բացասական երևույթի ՝ Հմայակ Հովհաննիսյանի «վերակենդանացման» մասին: Ով չի լսել այդ մարդու անուն ազգանունը, սկզբից կներկայացնեմ նրա անցած ուղղին: Նա հանդիսանում է «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի» նախագահ, և 2 անգամ եղել է ԱԺ պատգամավոր: Նշեմ , որ պատգամավոր եղել է 2 անգամ էլ տարբեր «քաղաքական ճամբարներից»:
Ինչևէ Հ. Հովհաննիսյանն ինքն էլ է շատ լավ գիտակցում , որ իր վարած երկերեսանի և կեղծ քաղաքականության պատճառով, այսօր հանդիսանում է «քաղաքական դիակ»: Բայց կարծես թե , տեսնելով, որ իշխանությունները փոխվել են, և մտածելով, որ դա իր շանսն է հետ գալ քաղաքական դաշտ, նա կրկին հայտնվում է՝ այս անգամ փորձելով զրպարտել Գագիկ Ծառուկյանին:
Օրեր առաջ նա հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը տեղ չունի քաղաքական դաշտում և պետք է հեռանա: Այստեղ հարց է ծագում՝ եթե Ծառուկյանը քաղաքական դաշտում տեղ չունի, ապա «պարոն» Հովհաննիսյան «ջան», ինչու՞ էիր տարիներ առաջ աղերսում նրան, որ իր քաղաքական ուժով մտնես խորհրդարան, թե՞ այդ ժամանակ քեզ գումար տվող չկար, որ Ծառուկյանի դեմ խոսես: Կամ ինչպե՞ս ես դու ուրանում, որ հենց Ծառուկյանն է քո ընտանիքի անդամի առողջական խնդիրները լուծել: Ուղղակի անհասկանալի է , թե մարդ ինչ աստիճանի անշնորհակալ պետք է լինի, որ ուրանա ամեն ինչը և մի-երկու կոպեքի համար մարդու դեմ խոսա:
Պրն. Հովհաննիսյան ամբողջ ազգը արդեն հասկացել է թե դուք ով եք և ինչ ստորությունների եք պարրաստ հանուն գումարի: Երևի միակ միամիտը, ով դա չի հասկացել ձեր պատվիրատուն է: Այստեղ կա 2 վարկած. կամ ձեր պատվիրատուն իրոք հիմար է և չի հասկանում, որ դուք շուտվանից վարկաբեկված եք, և ձեր խոսքին ոչ ոք չի հավատա, կամ էլ ուղղակի պատվիրատուի ֆինանսական միջոցները հերիքել են միայն ձեր վրա: Ինչևէ Հմայակ Հովհաննիսյան , հուսանք , որ մյուս պատվերին գոնե մի քանի հազար դրամ ավելի շատ կվերցնեք և կկարողանաք դուրս գալ սրճարան և տեսնել , թե ինչ դեմքի արտահայտությամբ են մարդիկ ձեզ նայում: