16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Նախկին համակարգի տապալումից հետո որբացավ նաև ... Լուսավորի Մարուքյանը՝ քաղաքական դիզբալանսի մե... Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե...

Հմայակ Հովհաննիսյանը հոգեխանգարմունքի մեջ է

Աշոտ Աղայան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր թերթերից մեկում նյութ էր հրապարակվել, ըստ որի «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը նոր կուսակցություն է բացում, որին անդամակցելու առաջարկ է ներկայացրել Հմայակ Հովհաննիսյանին, վերջինս էլ համաձայնվել է և այժմ լծվել է կուսակցական գործի:
Այսօր Հմայակ Հովհաննիսյանը մեկնաբանել է այս լուրը և ասել, որ այն սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Լուրը իհարկե կարող է սուտ լինել, բայց Հմայակ Հովհաննիսյանը նշել է, թե այդ նյութը հրապարակվել է Գագիկ Ծառուկյանի պատվերով:

Հասկանալի է, որ այս անձի մոտ արդեն լուրջ հոգեխանգարմունք է, նրա մոտ գործում է այսպես կոչված հետապնդման մանիա:

Հմայակը կարողացել է ինքն իրեն համոզել, թե ինքն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, այնքան բան, որ Գագիկ Ծառուկյանը կարող է ժամանակ ծախսել և նրա մասին ինչ-որ նյութ պատվիրել:

Սա իհարկե ծիծաղելի է, քանի որ Հմայակը այնքան մոռացված դեմք է, իսկական քաղաքական դիակ, որ նրա գոյության մասին անգամ դժվար է հիշել, եթե այս անձը ժամանակ առ ժամնանակ նման ձևերով չհիշեցնի իր մասին:

Գագիկ Ծառուկյանը բազմազբաղ մարդ է, ով ամեն օր ըդնունում է բազմաթիվ անձանց, գործիչների, գործարարներ, քաղաքական և մշակութային գործիչների և այլն, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր ամենատարբեր ոլորտներում, և այսքան ոլորտներում զբաղված մարդը այսօր կարող է իր բազմազբաղ առօրեայում լինելու մեջ հանկարծ հիշել Հմայակ Հովհաննիսյանի գոյության մասին և նրա դեմ ինչ-որ հոդված պատվիրել: Բնականաբար այս միտքը աբսուրդ է :

Հասկանալի է, որ Հմայակ Հովհաննիսյանը փորձում է Ծառուկյանի անունը շահարկելով կրկին հիշեցնել իր գոյության մասին, բայց նաև փորձում է քողարկել մի շարք փաստեր իր կյանքից, մասնավորապես այն, որ ժամանակին ինքն էլ ժամերով հերթ էր կանգնում Գագիկ Ծառուկյանի ընդունարանի առաջ, որպեսզի գոնե մի քանի րոպեով տեսակցի նրա հետ:

Ավելին, ժամանակին նույն Հմայակ Հովհաննիսյանը խնդրել էր Ծառուկյանին, որ նրա շնորհիվ պատգամավորական մանդատ ստանա, և առաջադրվել էր պատգամավորի թեկանծու ԲՀԿ-ի ցուցակով: Եվ ոչ միայն դա. Ծառուկյանին ուղղված Հմայակի խնդրանքները եղել են նաև անձնական բնույթի, և մշտապես Հմայակը Ծառուկյանից ստացել է անհրաժեշտ օգնությունը, իսկ այսպօր համաձակվում է նրան մեղադրել իր դեմ ինչ-որ հոդվածներ պատվիրելու մեջ:

Հմայակին թերևս պետք է ուղարկել լուրջ բուժօգնության, այլապես նրան որոշ ժամանակ անց կարող է թվալ, թե իր դեմ հոդվածներ են պատվիրում նաև աշխարհի գերտերությունների ղեկավարները: Նման մտասևեռումների սիմպտոմները արդեն իսկ ակնհայտ են:

website by Sargssyan