16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Նախկին համակարգի տապալումից հետո որբացավ նաև ... Լուսավորի Մարուքյանը՝ քաղաքական դիզբալանսի մե... Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե...

Հրաժեշտ զենքի՞ն, թե՞ զենքով՝ քաղաքականություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունը և ՊՊԾ գունդ գրաված խմբավորումը, որն ինքնահռչակվեց «Սասնա ծռեր» անվամբ, հրապարակել են հայտարարություն, համաձայն որի նրանք պատրաստվում են քաղաքական կուսակցություն հիմնել: Հայտարարության տակ ստորագրած Ժիրայր Սեֆիլ յանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են անում երիտասարդներին միանալ իրենց և գործուն մասնակցություն ունենալ, հետ բերել «կորցրած հայրենիքը և վերստանձնել Հայկ Նահապետի առաքելության ու պատգամների իրականացումը»:

Հիրավի, ցնցող տեքստ է, որը հասնում է յուրաքանչյուրիս հոգում գտնվող ամենանուրբ լարերին ու ազգային նվիրական երազանքների ամենախոր հեռուները: Վերջապես, այս նոր ու ոգեղեն քաղաքական ուժը պատերազմ կհայտարարի մեր երեք կամ էլ բոլոր հարևաններին ու հետ կբերի մեր կորցրած հայրենիքը, վերջապես կլուծվի ասորական արշավանքների՝ դարերից եկող վրեժը, վերջապես Ստամբուլն արյան ծով կդառնա, չնայած այս հարցում Դաշնակցության գործոնը կա, բայց դե, ոչինչ, փոխզիջումային տարբերակներ կգտնվեն: Եվ վերջապես, ամենակարևորը, կստեղծվի մի կուսակցություն, որը վեր կլինի և՛ քաղաքականից, և՛ կուսակցականից և կամբողջացնի հայաստանյան հասարակության մեջ առկա անառողջ, կիսաահաբեկչական, մաուզերիստական ու հարակից տրամադրություններ ունեցող, թեկուզ և փոքր, սակայն գոյություն ունեցող տարրերի հինավուրց բաղձանքը:

Մենք, անշուշտ, կարող էինք անուշադրության մատնել նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին այս լուրը, որովհետև նախընտրական շրջափուլ է, իսկ նման պահերին ի հայտ եկող տարբեր ծագումնաբանության քաղաքական կազմակերպություններն առավել քան սպասելի են: Սակայն այստեղ հարցը վերաբերում է այնպիսի կազմակերպությունների քաղաքական կուսակցություններ դառնալուն, որոնք իրենց բովանդակությամբ ու գործունեությամբ կիսաահաբեկչական տպավորություն են թողնում: Այսօր, երբ դեռ հստակ չէ, թե ՊՊԾ գունդ գրաված զինված խմբավորումը ինչպիսի բնույթ ունի, երբ չկա դրա իրավական ու քաղաքական գնահատականը, նրանք պատրաստվում են դեռ մի հատ էլ վերափոխվել քաղաքական կազմակերպության, չնայած կարծես թե «Հիմնադիր խորհրդարանը» արդեն իսկ քաղաքական կազմակերպություն էր, սակայն չխորանանք:

Փաստացի, այսօր քաղաքական–կուսակցական գործունեության հայտ է ներկայացնում մի խմբավորում, որը մինչ այս այդ գործունեությունը պատկերացնում էր զինված հաձակումներով ու ոստիկանների սպանությամբ, որը նույնիսկ չի էլ հայտարարում, թե այլևս բացառում է զինված գործունեությունը: Իսկ կա՞ արդյոք երաշխիք, որ ապագայում նույն այս խմբավորումը հերթական անգամ չի փորձի զենքի դիմել, կա՞ արդյոք երաշխիք, որ այս խմբավորումը չի փորձի հաջորդ անգամ հարձակման թիրախ դարձնել, օրինակ, խորհրդարանը, չէ՞ որ մենք դա տեսել ենք: Այս ամենից զատ, չի բացառվում, որ կգտնվեն տարբեր ուժային կենտրոններ ու քաղաքական կազմավորումներ, որոնք կցանկանան օգտագործել զինված խմբավորման ներուժն ու համակիրներին (վերջիններս, ցավոք, գոյություն ունեն), ի դեպ` սա նույնպես տեսել ենք ոչ վաղ անցյալում, երբ խորհրդարանական ընտրություններում ՊՊԾ գունդ գրավողների քաղաքական ներկայացուցիչն էր դառել ՕՐՕ դաշինքը (Օհանյան–Րաֆֆի– Օսկանյան), և փառք պետք է տանք հասարակական սթափությանը, որ նման ուժերը չհայտնվեցին ԱԺ–ում:

Վերջապես, այս հայտարարությունը առիթ է, որպեսզի Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը զուգահեռ, արմատական փոփոխության ենթարկվի նաև կուսակցությունների մասին օրենսդրական ամբողջ փաթեթը, որպեսզի ցանկացած անհայտ ծագման միավոր չփորձի դառնալ քաղաքական կուսակցություն և առավելագույնը վտանգ, նվազագույնը գլխացավանք լինի պետության համար:

Հ.Գ. Հա, մեկ էլ կարելի ՞ է իմանալ, թե ինչո՞ւ է կոչն ուղղված միայն երիտասարդներին, իսկ միջին ու ավագ սերնդի վրա մարդիկ փաստորեն թքած ունեն, ներողություն նման արտահայտության համար: Թե կարծում են երիտասարդների ուղեղները «լվանալն» ավելի հեշտ է` պաթոսախառն տեքստերով…

website by Sargssyan