22.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ... Անհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մն... Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակ... Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ հեղափոխական Փաշինյան ... Գ. Ծառուկյանի հովանավորությամբ՝ Ալբերտ Ազարյա...

ԲՀԿ դիրքորոշումից «վառվածներն» անկանոն շարժումներ են սկսել

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել: Սա գործի իրավական կողմն է: Այստեղ քաղաքական կողմ փնտրելը անշնորհակալ գործ կլիներ: Սույն գործընթացում քաղաքական միակ ցանկալի երևույթը քաղաքական կամքն է՝ գործընթացը հենց իրավական հարթությունում էլ պահելու համար:

Հայաստանի ներքաղաքական դաշտը սկզբից ևեթ զգուշավոր արձագանքեց մարտի 1-ի քննության նոր շրջադարձին գնահատականներ տալուն: Քաղաքական գործիչների մի ստվար զանգված ուղղակի խուսափեց հարցազրույցներից՝ հույսը դնելով կուսակցական հայտարարությունների վրա, մյուս մասը գերադասեց արտահայտվել սոցիալական ցանցերում: Հրապարակավ կարծիք արտահայտողները շտապում են հստակեցնել՝ շուտ է քաղաքական գնահատականներ տալու համար: Ինչպես նշեցի, այս գործի առնչությամբ քաղաքական գնահատականներ հնչեցնել առհասարակ չարժե: Քաղաքական «աքլորությունը» այս պարագայում բացարձակ անտեղին է, գործը պետք է քննվի բացառապես իրավական հարթությունում, այլապես դա նմանվում է «ընկած եզի և շատացող դանակավորների» հայտնի առածին: Թույլ տվեք նշել, որ մինչ այս պահը նման պրոֆեսիոնալ պահվածքով հանդես է եկել միայն ԲՀԿ-ն և միայն ԲՀԿ-ի քաղաքական ծանր հրետանին կազմող դեմքերը հայտարարեցին, որ զերծ են մնալու մեկնաբանություններից, քանզի սա քաղաքական գործընթաց չէ:

Շատ ենք խոսել մեր որոշ ԶԼՄ-ների ապակառուցողական պահվածքի մասին, ովքեր նրբագույն մոտեցում պահանջող գործընթացների շուրջ անգամ չեն խորշում կատեգորիկ հայտարարություններ անել՝ սադրիչ պատասխաններ կորզելու անթաքույց ցանկությամբ:
Այժմ էլ, որոշ լրատվականներ ԲՀԿ-ին մեղադրում են չեզոքության մեջ: Հասկանու՞մ եք, կուսակցությանը մեղադրում են պարզապես ճիշտ կեցվածք ունենալու համար: Մոռանում ենք, որ կուսակցությունը ֆեյսբուքյան ինչ-որ հարթակ չէ, որտեղ իրենց կարող են թույլ տալ կիսվել ծաղրանկարներով, սուր արտահայտություններով, քննադատություններով և նույնիսկ հայհոյանքներով: Հասկանալի է, որ հասարակական լայն շերտերի «սիրտը հիմա դա է հովացնում», բայց ԱԺ-ում 2-րդ կուսակցությանը և դե ֆակտո իշխանության մեջ պորտֆելներ ունեցող կուսակցությանը հրահրել, որ իջնի ֆեյսբուքյան հարթակի մակարդակի, ներեցեք, բայց նոնսենս է:

Վերոնշյալ լրատվականներն ու ֆեյսբուքյան «վառված» մասսան, լավ կանեն հանրօգուտ գործով զբաղվեն, այլ ոչ թե հանրությանն ապակողմնորոշելու և իրականությունը խեղելու գործին տրվեն:

website by Sargssyan