16.Հոկտեմբեր.2018
Մարդ, ով պետության և ժողովրդի շահը գերադասում է անձնականից Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին Այսօր Թարգմանչի միջազգային օրն է Ավելի քան 9 միլիոն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաս... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեութ... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախն... Գ. Ծառուկյանը մասնակցել է Նոր Հաճնի հիմնադրմա... Հայկ Դեմոյանը պատմական բացառիկ ցուցանմուշ է ն... Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է գեղասահքի Գրան ... Մերկելի կուսակցությունը կորցնում է խորհրդարան... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Գ․Ծառուկյանի այս քայլը լուրջ խթան կհանդիսանա ... Գագիկ Ծառուկյանը, արժևորելով հայ-ուկրաինական ... Երևանում հանդիսավոր կերպով բացվեց հայ-ուկրաին... Ծառուկյանի այս քայլը դրական ազդեցություն կուն... Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց հայ-... Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ Երևանում բացվ... Մշակույթը` հայ-ուկրաինական կապերի զարգացման գ... Մեր երկրում գնահատվում են այլ ազգերի մշակույթ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերութ... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀ... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլա... Եթե ժողովուրդն ուզում է, որ ընտրությունը լինի... Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչե... Օպերատիվ աղբյուրները դարձյալ օդ են կրակում

Վյաչեսլավ Հարությունովը բարձրաձայնում է. քննչական մարմինների կողմից ենթարկվել է հոգեբանական բռնության

Տիգրան Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ, համացանցում հայտնված տեսանյութը դիտելով, որը հանգամանալից ներկայացնում էր Վյաչեսլավ Հարությունովի գործի մութ փաստերը, ինձ համար պարզ դարձավ, որ Էդուարդ Բաբայանի հանդեպ իրականացվող քննությունը այլ բան չէ, քան անարդարության դրսևորում, որի արդյունքը անհիմն ու ոչ իրավաչափ կալանքն է:

Այս թեման վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է։ Ակնհայտ փաստերը չնկատելով, կեղծ դատաբժշկական եզարակացությունը հիմք ընդունելով՝ նախաքննական մարմինը իրականացնում է ոչ օբյեկտիվ և անտրամաբանական քննություն, ինչն ապացուցում են տեսանյութում մանրամասն ներկայացվող փաստերը։

Բանն այն է, որ կալանավորված Բաբայանի՝ մեղավոր չլինելու փաստը բազմաթիվ անգամներ հաստատել է նաև ինքը՝ ենթադրյալ տուժող Վյաչեսլավ Հարությունովը, ում իբր, ըստ քրեական գործի, ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Բաբայանը։ Եզրակացության մեջ նշված է , որ Հարությունովը հարվածների արդյունքում ստացել է ուղեղի ցնցում, կողոսկրի կոտրվածք, ծակվել է թոքը և ունի բազմաթիվ սալջարդեր։ Թե նման «ծանր» հիվանդն ինչպես է հիվանդանոցից ընդամենը երկու օր անց դուրս գրվել, հանդիպել լրագրողների հետ, տվել հարցազրույցներ, դժվար է հասկանալ, բայց անհնար է չնկատել, որ տված հարցազրույցներում «կողոսկրերի կոտրվածքով» Հարությունովն ազատ շարժում է ձեռքերը, «ծակված թոքերով» բարձր ձայնով հարցերին պատասխանում, ինչը երկու դեպքում էլ ուղղակի անհնարին է։ Նշվածն ապացուցում է հետևյալը՝ տրված դատաբժշկական փորձաքննությունն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է և Հարությունովը գտնում է բացարձակ առողջ վիճակում։ Իսկ կապտուկներից, սալջարդներից, անգամ քերծվածքներից կամ բծերից զերծ դեմքը միայն ապացուցում է վերոնշյալ փաստը:

Իր տված վերջին ասուլիսում Հարությունովը ներկայացրեց մեկ այլ, ուշագրավ հանգամանք ևս, ինչը անընդունելի է հատկապես Հայաստանյան վերջին զարգացումներից հետո։ Պարզվում է՝ ցանկալի ցուցմունք ստանալու համար, քննչական մարմնում հոգեբանական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ։ Հարությունովին ցուցադրվել է իրեն վերաբերվող մի տեսանյութ և հնչեցվել սպառնալիք, որ ցանկալի ցուցմունք չստանալու դեպքում այդ տեսանյութը կհայտնվի համացանցում, ինչ արդյոuնքում նրա հետ հաշվեհարդար կտեսնեն: Սա արդեն բացահայտ սպառնալիք է և շանտաժ, որը կիրառվել է քննչական մարմնի կողմից, ինչի մասին Հարությունովը նաև հայտատարել է Վերաքննիչ դատարանում:

Հարությունովն, ում ձայնն ու տված բազմաթիվ հարցազրույցները կարծես անլսելի են իրավապահների կողմից, հայտարարեց, որ դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն հույսով , որ նա իր ուշադրության կենտրոնում պահի այս գործը, ինչը կնպաստի գործի անաչառ քննությանը և մինչ այս ակնհայտ փաստերը հերքող անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Հուսանք, որ ոչ անաչառ քննություն իրականացնելու «ավանդույթներն» ի սպառ կվերանան իրավապահ համակարգից, իսկ դրանք իրականացնողները կստանան արժանի պատիժ։

website by Sargssyan