22.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ... Անհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մն... Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակ... Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ հեղափոխական Փաշինյան ... Գ. Ծառուկյանի հովանավորությամբ՝ Ալբերտ Ազարյա...

«Հովիկ Աբրահամյանը ժողովրդի վրա կրակողներից չէր. այդ զենքերը նա ժողովրդի վրա չէր օգտագործի». Գուրգեն Եղիազարյան

Aravot.am-y գրում է.

Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, թե ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ: «Հովիկ Աբրահամյանը ժողովրդի վրա կրակողներից չէր, դա միանշանակ եմ ասում՝ երեսուն տարի նրան ճանաչելով հանդերձ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից զենք-զինամթերքի հայտնաբերմանը, ասաց Գուրգեն Եղիազարյանը:

«Հովիկ Աբրահամյանն այդ զենքը ժողովրդի վրա չէր օգտագործի, իր իմացությամբ նման բան լիներ չէր կարող: Իսկ եղբորն անձամբ չեմ ճանաչում, բայց չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից որեւէ մեկը կցանկանար մարդ սպանել: Մարդասպաններին ուրիշ տեղ փնտրեք, վերծանեք տեսանյութերը եւ նրանց ինքնությունը բացահայտեք»,-կոչ արեց Գուրգեն Եղիազարյանը: Մեկնաբանելով ԱԱԾ-ի վարկածն այն մասին, որ այդ զենքերը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գուցե օգտագործվել են ոչ իրավապահ անձանց կողմից, Գուրգեն Եղիազարյանը համոզմունք հայտնեց. «Բացի այն, որ Հովիկ Աբրահամյանն այն մարդը չէ, որ սպանություններ աներ ինչ որ մեկի համար՝ նրա համար, որ Սերժ Սարգսյանն իշխանության գար, այսպիսի հարց տամ՝ ի՞նչ եք կարծում, աստված Հովիկ Աբրահամյանի խելքը գլխից առե՞լ էր, որ նա այդ սպանությունների զենքերը բերեր-տաքուկ պահեր, հետո ԱԱԾ-ն գտներ…Ի՞նչ է, չէ՞ր կարող այդ զենքերը վերացնել-ոչնչացնել: Մի խոսքով, խեղկատակություն եմ համարում այն կարծիքները, թե այդ զենքերով կարող էր Մարտի 1-ին մարդ սպանվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/09/974633/

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

website by Sargssyan