10.Դեկտեմբեր.2018
Հայաստանում սկսվեց «լռության օրը» Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը Քաղաքական բանավեճերը թույլ նյարդերով մարդկանց համար չեն. Նախանձն ու «աբիժնիկությունը» mamul.am –ին շեղել են ճիշտ ճանապարհից
Քաղաքական դաշտում պետք է գործել, այլ ոչ թե խո... Էդմոն Մարուքայանի քաղաքական վախճանին ժամեր են... Էդմոնի քաղաքական վախճանը Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը «տասովչիկներ» ... Գ. Ծառուկյանը քվերակել է հանուն պետության հզո... Ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղ... Ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակու... Երևանում 47 համարի ավտոբուսը բախվել է Opel-ի․... Ոստիկանությունը հիշեցնում է ընտրախախտումների ... Դեկտեմբերի 9-ի քվեարկությունն ուղիղ կհեռարձակ... Figaro. Փարիզում «Դեղին բաճկոնների» ակցիաների... Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն... ՀՀԿ-ն Քոչարյանի կալանավորումը համարում է «պատ... ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծ... Երկրի բնակիչներն առաջին անգամ լսել են Մարսի ք... Մանրամասներ. Ոստիկանությունը տեսանյութ է հրապ... Հայաստանում սկսվեց «լռության օրը» Մալիշկա գյուղում բեռնատար է հրդեհվել Օրվա հանդիպումների անոնս Մահացել է Կոլումբիայի նախկին նախագահ Բելիսարի... Թուրքիայի հետախուզության ղեկավարը Վաշինգթոնու... Աշխարհահռչակ Դոն Դրագոն Վիլսոնը «Տարվա մարդ» ... Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է հո... Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է ... «Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Մ-19 հավա...

Նոր իրողությունում չպետք է լինեն հին մեթոդներով առաջնորդվող պաշտոնատար անձինք

Թեհմինե Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վյաչեսլավ Հարությունովի գործը հավակնում է դառնալ վերջին ամիսների ամենաաղմկոտ քրեական գործը, իսկ պատճառը այն է, որ գործը ամբողջությամբ «կարվել է» կեղծ դատաբժշկական եզրակացության, հոգեբանական ճնշումների, սպառանալիքի և շանտաժի վրա:

Նշենք, որ այս գործով Էդուարդ Բաբայանը ճանաչվել է մեղադրյալ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, իսկ Վյաչեսլավ Հարությունովը ճանաչվել է տուժող, ով առայսօր, արդեն բազմաթիվ ասուլիսների և հարցազրույցների միջոցով հրապարակավ հերքում է այդ հանգամանքը, նշելով, որ իրեն հանիրավի են ճանաչել տուժող: Իսկ դրա համար հիմք է հանդիսացել Հարությունովի՝ պրոմեդոլ հալյուցոգեն դեղի ազդեցության տակ ասած խոսքերը, որը ժամեր անց հերքվել է հենց Հարությունովի կողմից:

Նշենք, որ ըստ դատաբժշկական եզրակացության, Հարությունովը ստացել է բազմակի հարվածներ, ինչի արդյունքում ստացել է ուղեղի ցնցում, կողոկսրի կոտրվածք, ծակվել է նրա թոքը, ստացել է բազմաթիվ սալջարդներ: Սակայն դեպքի երկորրդ օրը նա իր դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, անմիջապես հանդիպել լրագրողների հետ, ծեծկռտուքի մասին լուրերը հերքելու համար, ապա երեկոյան դատարանի շենքի առաջ ժամերով ոտքի վրա կանգնած սպասել, ինչը վերոնշյալ վնասվածքների դեպքում ուղղակի անհնար էր: Ընդ որում Հարությունովը լրագրողների հետ խոսելիս ակտիվ շարժել է թևերը, ինչը անհնար է կոտրված կողոկսրի պարագայում, և բարձրաձայն խոսել, ինչը անհնար է ծակված թոքի պարագայում: Այլ կերպ ասած նա իրեն պահել է այնպես, ինչպես լիակատար առողջ մարդը: Իսկ ներկաները նրա դեմքի վրա չեն տեսել անգամ որևէ բիծ կամ քերծվածք: Այս ամենը ֆիքսվածէ տարբեր տեսանյութերում, որոնք առկա են համացանցում:

Չի գտնվի աշխարհում որևէ փորձագետ կամ դատաբժշիկ, ով կհաստատի, որ ուղեղի ցնցում ստացած, կողոսկրի կոտրվածով և ծակված թոքով, բազմակի հարվածների արդյունքում սալջարդներ ստացած մարդը երկրորդ օրը կարող է այդպես անկաշկանդ շարժվել, բարձրաձայն խոսել, դրսևորել առողջ մարդուն բնորոշ ֆիզիկական ակտիվություն: Հետևաբար դատաբժշկական փորձաքննությունը կեղծ է եղել և սա կարող է փաստել ցանկացած մասնագետ կամ փորձագետ:
Ավելին, քննչական մարմնում տուժող ճանաչված Հարությունովի նկատմամբ գործադրվել են ակնհայտ հոգեբանական ճնշումներ և սպառնալիքներ անհրաժեշտ ցուցմունք կորզելու համար: Նրան ցույց են տվել տեսանյութեր և ասել, որ ցանկալի ցուցմունք չտալու դեպքում այդ տեսանյութերը կհայտնվեն համացանցում, ինչի արդյունքում նրա հետ հաշվեհարդար կտեսնեն և նա որպես չեմպիոնի հայր «ամբողջ ազգի առաջ խայտառակ կլինի»: Սա բացահայտ սպառնալիք և շանտաժ է քննչական մարմնի կողմից, որի մասին Հարությունովը բարձրաձայնել է նաև Վերաքննիչ դատարանում, քննիչի և դատախազի ներկայությամբ, բայց ապարդյուն:

Նշենք, որ Հարաւթյունովը արդեն բազմաթիվ հարցազրույցներ և ասուլիսներ է տվել այս ամենի մասին բարձրաձայնելու համար, բայց չնայած այս ակնհայտ կնճռոտ փաստերին, չնայած նրան, որ քրեական գործը ամբողջությամբ կառուցվել է շինծու դատաբժշկական եզրակացության վրա, չնայած նրան, որ եղել են նաև քննչական մարմնի կողմից կիրառված բացահայտ սպառնալիքներ և շանտաժ ենթադրյալ տուժողի նկատմամաբ, Էդուարդ Բաբայանը դեռ մնում է կալանքի տակ:

Հարությունովը, տեսնելով իրավապահ մարմինների անտարբերությունը այս ամենի նկատմամբ, իր վերջին ասուլիսի ժամանակ ստիպված դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրավիրելով նրա ուշադրությունը ոլորտում կատարվող ապօրինությունների վրա: Իսկապես, վաղուց արդեն ժամանակն է, որ կեղծ դատաբժշկական եզրակացություն տվող անձինք, քննչական մարմնում սպառնալիքներով ցուցմունք կորզող քննիչները, ինչպես նաև նրանց պատվիրատուներն ու հովանավորները այլևս տեղ չունենան դատաիրավական համակարգում: Ավելին, նրանք ոչ միայն պետք է մեկուսացվեն արդարադատության ոլորտից, այլև պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

website by Sargssyan