16.Հոկտեմբեր.2018
Մարդ, ով պետության և ժողովրդի շահը գերադասում է անձնականից Բակո Սահակյանն ընդունել է սփյուռքահայ բարերարների եւ «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի նախագահին Այսօր Թարգմանչի միջազգային օրն է Ավելի քան 9 միլիոն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը. «Փաստ»
Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմքում Հայաս... Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գ... Գագիկ Ծառուկյանի գործունեությունը՝ լուրջ խթան... Փոքրիկ սենյակից, մինչև մեծ եկեղեցի կամ Ծառուկ... Ծառուկյանը շարունակում է ազգանվեր գործունեութ... Ժողովրդին կարեկից լինելու Ծառուկյանի անշահախն... Գ. Ծառուկյանը մասնակցել է Նոր Հաճնի հիմնադրմա... Հայկ Դեմոյանը պատմական բացառիկ ցուցանմուշ է ն... Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է գեղասահքի Գրան ... Մերկելի կուսակցությունը կորցնում է խորհրդարան... Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում Գ․Ծառուկյանի այս քայլը լուրջ խթան կհանդիսանա ... Գագիկ Ծառուկյանը, արժևորելով հայ-ուկրաինական ... Երևանում հանդիսավոր կերպով բացվեց հայ-ուկրաին... Ծառուկյանի այս քայլը դրական ազդեցություն կուն... Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք մատուցեց հայ-... Գագիկ Ծառուկյանի օժանդակությամբ Երևանում բացվ... Մշակույթը` հայ-ուկրաինական կապերի զարգացման գ... Մեր երկրում գնահատվում են այլ ազգերի մշակույթ... Այսօր՝ հայ-ուկրաինական բարեկամական հարաբերութ... Հակաքարոզչական դրսևորումներ փաստում են, որ ԲՀ... ԲՀԿ-ի ստեղծած ծանրակշիռ համագործակցության պլա... Եթե ժողովուրդն ուզում է, որ ընտրությունը լինի... Ծառուկյանի հովանավորությամբ բացվեց Տարաս Շևչե... Օպերատիվ աղբյուրները դարձյալ օդ են կրակում

Կեղծ փասեր տրամադրող դատաբժիշկն ու նրա պատվիրատու հովանավորները պետք է անպայման պատասխանատվություն կրեն

Սևակ Բրուտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դժվար է հավատալ, որ դատաբժշկական քեղծ փորձաքննությունը կարող է դառնալ անմեղ մարդու կալանավորման հիմքը, բայց արի ու տես, որ սա հայաստանյան իրականություն է և ցավոք հիմա էլ դատաիրավական համակարգում «գործ դզելու» ստոր գործելաոճը կա ։

Էդուարդ Բաբայանի կալանավորումը վերջին շրջանում բավականին լայն քննարկման արժանացավ, եղան տարբեր կարծիքներ դեպքի վերաբերյալ, բայց ցանկացած գիտակից մարդ կհասկանա, որ կեղծ դատաբժշկական փորձաքննության վրա հիմնված քրեական գործը ինքնին շինծու գործ է, իսկ դրա շրջանակներում մարդուն կալանավորելը՝ ապօրինի:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ ենթադրյալ տուժող Վյաչեսլավ Հարությունովը բազմակի հարվածների արդյունքում ստացել է ուղեղի ցնցում, բազմաթիվ սալջարդեր, կողոսկրի կոտրվածք, ծակվել է նրա թոքը, բայց արի ու տես, որ «շատ ծանր վիճակում գտնվելով» Հարությունովը դեպքի երկրորդ օրն իր իսկ դիմումով դուրս է գրվել հիվանդանոցից։

Աշխարհում չի գտնվի մի բժիշկ, ով հավատա, որ նման բան հնարավոր է, բայց արի ու տես, որ Հայաստանում դա հնարավոր է, ավելին՝ այս հանգամանքի վրա իրավապահ համակարգում աշխատող անձիք աչք են փակում։

Հարությունովի՝ դեպքի երկորրդ օրը լրագրողներին տված հարցազրույցներում ակնհայտ երևում է Հարությունովի ֆիզիկական ակտիվությունը, նա ազատ շարժում է ձեռքերը, բարձր ձայնով խոսում, իսկ դեմքի վրա չկա որևէ հետք կամ քերծվածք։ Համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ երևում է Հարությունովի բացարձակ առողջ լինելու հանգամանքը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ դատաբժշկական փորձաքննությունը ֆանտաստիկայի ժանրից է։

Լրագրողներին տված վերջին հարցազրույցում Հարությունովը ներկայացրեց մի ուշագրավ հանգամանք ևս. պարզվում է, քննչական մարմնում Հարությունովի վրա իրականացվել է հոգեբանական ճնշում և սպառնալքիներ՝ ցանկալի ցուցմունք կորզելու նպատակով։ Մասնավորապես նրան ցույց են տվել ինչ-որ տեսանյութեր և ասել, որ պետք եղած ցուցմունքը չտալու դեպքում այդ տեսանյութերը կհայտնվեն համացանցում և նրա հետ հաշվերհարդար կտեսնեն, ինչը բացահայտ սպառնալիք է և շանտաժ:

Ստացվում է, որ որոշ օղակներ պատվիրատուի դերում հանդես գալով՝ ջանասիրաբար փորձում են քողարկել ակնհայտ փաստերը, փոխարենը առաջ քաշելով իրականում գոյություն չունեցող վարկածներ ու «փաստեր»։

Նոր իրողության պայմաններում աններելի եմ համարում նման քննության անցկացումը և ավելի աններելի կլինի, եթե չպատժվեն նրանք, ովքեր կատարում են այս ամենը: Դատաիրավական համակարգում չպետք է լինեն կեղծ եզրակացություն տվող դատաբժիշկներ, սպառնացող քննիչներ, և նրանց պատվիրատու հովանավորները, և ոչ միայն չպետք է լինեն, այլև պետք է ենթարկվեն օրենքով սհմանված խիստ պատժի:

website by Sargssyan