Նախարարությունը հայտարարություն է տարածել ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նոր կարգի վերաբերյալ | Oragir.info - Օրաթերթի պաշտոնական կայք
19.Օգոստոս.2018
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին Բժշկական կենտրոնում 42-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔԿ-ն պարզում է Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռքբերման աղբյուրը Բացահայտվել է հանցագործության 52 դեպք
ՀԲՖ ղեկավարության իրականությունը խեղելու փորձ... ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառո... ՀԲՖ ղեկավարությունը AIBA-ի որոշումից հետո ծիծ... Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր ... ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտ... Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահ... ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայու... Անօրինականությունը շտկելու միակ արդարացի տարբ... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությ... Բռցնքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունն... Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ բռնցքամարտի ոլորտու... Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները ցանկանում ե... Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առ... Գագիկ Ծառուկյանը արձագանքեց Բռնցքամարտի ֆեդեր... Բռցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություննե... Բռնցքամարտի ֆեդերացիայի բազմաթիվ անդամներ դժգ... ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է բռնց... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Սխալ է Հովիկ Աբրահամյանի անունը կապել Մարտի 1... Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահ... Պարվիրված օրինախախտումները մեր նոր դատաիրավակ... Իրավապահ համակարգում կիրառվող հին մեթոդները ն... Վյաչելսավ Հարությունովի գործը պետք է հայտնվի ...

Նախարարությունը հայտարարություն է տարածել ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նոր կարգի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծանուցում է տարածել ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նոր կարգի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նախարարությունը հիշեցնում է, որ կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 72-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 7-ին) լրացում է կատարվել Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, համաձայն որի, սկսած 2018 թվականի օգոստոսի 7-ից, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար դիմող ընտանիքը պետք է ներկայացնի նաև երկու նոր փաստաթղթերը:

ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանք ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին։
Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և հաշվեգրված տոկոսների մասին)։

Հաշվի առնելով նոր կարգի կիրարկման վերաբերյալ հանրության որոշ խմբերի բողոքներն ու դժգոհությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԸ, կարևորելով իրենց սոցիալական պատասխանատվությունը, պատրաստ են իրենց մասնաճյուղերի միջոցով ԱՆՎՃԱՐ քաղաքացիներին տրամադրել ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքը (ԶԵԿՈՒՅՑ ՓԱՐՈՍ ծրագիր)։
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկանքը տրամադրում է ԱՆՎՃԱՐ՝ միջինում 10-15 րոպեում։
Օրենքի համաձայն՝ քաղաքացիներն իրավունք ունեն նաև տարին մեկ անգամ ԱՔՌԱ վարկային բյուրոյից անվճար ստանալ իրենց վերաբերյալ ամբողջական վարկային զեկույց։
Կարևորելով նպաստների հասցեականության գործում նոր կարգի կիրարկման դերը` միաժամանակ նախարարությունը մշակում է քայլեր նոր կարգի կիրառումը դյուրացնելու և ավտոմատացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով մոտ ապագայում քաղաքացիների համաձայնությամբ ստանալ այդ տեղեկատվությունը առանց քաղաքացիներից լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու։

Բոլոր հարցերով կարող եք զանգահարել 114 թեժ գիծ կամ նախարարության սոցիալական աջակցության վարչություն 010 56 42 10 հեռախոսահամարով։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նախարարությունն ակնկալում է կարգի կիրառման ընթացքում ծագած անհարմարությունների վերաբերյալ քաղաքացիների արձագանքներն ու ահազանգները։ Դրանք կօգնեն ոչ միայն խնդիրներին արագ լուծում տալու, այլև կօգտագործվեն կարգի բարեփոխման նպատակով։ Շնորհակալ ենք համագործակցության համար։ Նախարարությունն ակնկալում է քաղաքացիների աջակցությունը նպաստների համակարգը առավել հասցեական դարձնելու գործում։

 

website by Sargssyan