18.Նոյեմբեր.2018
Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու. ՀԱՕԿ նախագահի ջանքերով վերանորոգվել է Դսեղի մարզադահլիճը Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղու... Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել ... Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տար... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար... 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» ան... ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հ... Ընտրական ցուցակները և մարդիկ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան քննարկել ... Մենք ուրիշ ձեւ չենք տեսնում. բերդավանցիները կ... Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարա... Կիեւում մերկասառույցի պատճառով տուժել է մոտ 2... Խոշոր հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 2... Լարսի ճանապարհը փակ է, ռուսական կողմում կուտա... Կրետեի ափերին մոտ անօրինական գործունեության մ... «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բ... Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդեր... Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելակա... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփակ... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցու... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնա... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանք... Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկա... Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք...

Վարչապետը պետք է իր ուշադրության կենտրում պահի այս՝ կեղծ փաստերով լեցուն գործը

Մինաս Ասատուրի Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վյաչեսլավ Հարությունովը, ում անունը արդն քաջ հայտնի է բոլորին, քանի որ արդեն բավականին երկար ժամանակ գտնվում է անհասկանալի դատական քաշքշուկների մեջ, օրեր առաջ բավականին անկեղծ ասուլիս ունեցավ լրագրողների հետ և տվեց բոլոր հարցերի պատասխանները: Հիշեցնենք, որ Հարությունովին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով ձերբակալվել է, Էդուրադ Բաբայանը, և արդեն երկար ժամանակ գտնվում է կալանքի մեջ: Իսկ կլանավորման համար հիմք է հանդիսացել դատաբժշկական եզրակացությունը, որում գրված էր, որ Հարույթունովը իբր ստացել է ուղեղի ցնցում, կողոսկրի կոտրվածք, ծակվել է նրա թոքը:

Բայց եթե դեպքի երկրորդ իսկ օրը Վյաչեսլավ Հարությունովի դեմքին չկային կապտուկներ կամ քերծվածքներ, էլ ինչպես կարող էին լինել կոտրված կողեր, ծակված թոքեր, սալջարդ կամ ուղեղի ցնցում, երբ մարդը երկրորդ օրը հարցազրույց ունեցավ ու դեռ դատարանի դռան մոտ ժամերով կանգնած՝ սպասում էր եղելությունը իրավապահներին հայտնելու համար:

Ստացվում է, որ այս փաստերը ապացուցում են, որ այս պատմությունը ծայրից ծայր խեղաթյուրված է: Եվ առնվազն ծիծաղելի է, երբ չկա տուժող և առկա են այսքան ակնհայտ իրողություններ, էդուարդ Բաբայանը շարունակում է կալանքի տակ մնալ:

Դեպքից անցել է մեկ ամսից էլ ավել ժամանակ, բայց Հարությունովը չի դադարում բարձրաձայնել վերոնշյալ հարցերի մասին ու սա դեռ ամենը չէ:

Նա և նրա իրավապաշտպպանենրը հայտարարում են, որ մեկ անգամ չէ, որ խախտվել են Հարությունովի իրավունքները քննչական մարմնում: Եվ այս ապօրինությունների ողջ շղթան լուրջ մտահոգության առիթ է տալիս ու հիմնավորում այն վարկածը, որ գործի հանդեպ կա կանխակալ վերաբերմունք և այլ հանգուցալուծում է ակնկալվում գործում ներքաշված իրավապահների ու դատական բշիշկների, ասել է թե նաև՝ նրանց պատվիրատուների կողմից:

Կարծում ենք, որ վարչապետ Փաշինյանը պետք է ծանոթանա այս գործին ու կանխի տարիներ ի վեր մեր արդարադատության համակարգում արմատացած դատաբժշկական կեղծ եզրակացությունների և հարցաքննություններ կորզելու մեխանիզմը, ինչը մեր քաղաքացիներին զրկում է արժանապատիվ ու օրինապհ երկրում ապրելու հավատից:

website by Sargssyan