24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

Գագիկ Ծառուկյանը բռնցքամարտի ֆեդերացիայում առկա խնդրին արդարացի և օրինական լուծում խոստացավ

Տիգրան Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայկական բռնցքամարտի ներկայացուցիչները հանդիպել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ՝ ֆեդերացիայի ներկայիս խնդիրների լուծման ակնկալիքով։ Հանդիպման առանցքային հարցը օգոստոսի 4-ին տեղի ունեցած ֆեդերացիայի նախագահի ընտրություններն են, որի արդյունքներից դժգոհ են ֆեդերացիայի գերակշիռ մասը։
Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ ընտրություններն անցկացվել են մի շարք նորմերի ակնհայտ խախտումներով. ընտրությանը չեն մասնակցել բռնցքամարտում իրենց ուրույն տեղն ունեցող մարզիչներ ու մարզիկներ, փոխարենը ինչպես ասում են ֆեդերացիայի անդամները ՝մասնակցել են «պատահական» մարդիկ, բացի այդ խախտվել է նաև ընտրության կարգը և փակ քվեարկության փոխարեն անցկացվել է բաց քվեարկություն։
Գագիկ Ծառուկյանը ծանոթանալով ֆեդերացիայի խնդիրներին, խնդրեց մեկ շաբաթ ժամանակ՝ խնդրին ծանոթանալու և արդարացի լուծումներ գտնելու համար։ ՀԱՕԿ նախագահը խոստացավ ստեղծել նոր ֆեդերացիա, որտեղ կանցկացվեն արդար ընտրություններ և ընտրելու իրենց իրավունքից կօգտվեն բոլորը։ Իրավական տեսանկյունից ֆեդերացիան պետք է հաստատվի ՀԱՕԿ-ի կողմից, որից հետո միայն այն կճանաչվի AIBA-ի կողմից, բայց քանի որ ստեղծված տարակարծության պայմաններում դա ուղղակի անհնար է, նոր ընտրությունների կազմակերպումը արդարացված է և պահանջված բոլորի կողմից։
Ֆեդերացիայի անդամները հայտնեցին իրենց վստահությունն ու հավատը ՝ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խնդրին անդրադառնալու և ճիշտ լուծումներ գտնելու հարցում, իսկ նախագահը խոստացավ, որ լրջորեն կզբաղվի հարցով և նոր ընտրությունները կկազմակերպվեն արդար ու թափանցիկ։ Ֆեդերացիայի անդամները նշեցին, որ իրենք էլ ցանկանում են ունենալ նոր ֆեդերացիա, որը կճանաչվի ՀԱՕԿ-ի կողմից:
Բռնցքամարտի ֆեդերացիայում առկա բազմաթիվ խնդիրներ մշտապես Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են եղել և վստահ եմ, որ այս խնդրի լուծումը նույնպես արագորեն կտրվի նրա կողմից։

website by Sargssyan