24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

ՀԲՖ ղեկավարությունն հաստատեց, որ ֆեդերացիայում տիրում է անարդար մրցավարություն և կա խտրական վերաբերմունք մարզիկների նկատմամբ

Մերի Սերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բռնցքամարտի ֆեդերացիայում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին հաճախ բարձրաձայնում են թե՛ մարզիկները, և թե՛ մարզիչները: Այդ խնդիրները առկա լինելով, տարիներ շարունակ այդպես էլ իրենց լուծումը չեն ստացել և մինչև այժմ էլ խանգարում են Հայաստանում բռնցքամարտի բնականոն զարգացմանը:
Մասնավորապես՝ բոլորին հայտնի փաստ է, որ հայկական բռնցքամարտում տիրում է անարդար մրցավարություն, շատ հաճախ մարզիկների միջև խտրականություն է դրվում: Այն պարագաներում թե հաղթանակը ում շնորհել գործում է խնամի ծանոթ բարեկամ համակարգը: Սա իհարկե շատ արատավոր երևույթ է, որի լուծումը հնարավոր էր տալ այս տարիների ընթացքում, սակայն սայլը տեղից չի շարժվել, իսկ խնդիրները այդպես էլ մնացել են:
Այս հարցին անդրադարձ եղավ նաև ՀԲՖ-ի այսօրվա հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նախ ՀԲՖ ղեկավարությունը հայտարարեց, թե ֆեդերացիայում խնդիրներ չունեն, այնուհետև լրագրողի հարցին, թե անարդար մրցավարության խնդիր կա՞, նա պատասխանեց, որ այո կա նման խնդիր: Միմյանց հակասող հայտարարությունների մասին չէ, որ կցանկանանք այս պարագայում բարձրաձայնել, այլ այն խնդրի, որը տարիներ շարունակ ուղղակիորեն խոչընդոտել է ֆեդերացիայի բնականոն աշխատանքն ու հայկական բռնցքամարտի զարգացմանը:
Եվ երբ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը ասում է, որ բռնցքամարտի ֆեդերացիայում ամեն ինչ կարգին է և խնդիրներ չկան լավ կլինի ուսումնասիրի այն բոլոր օրինակները, երբ տուժել են մարզիկները անարդար մրցավարության և խտրական վերաբերմունքի պատճառով, հերիք է նշել դեպքերից մեկը, երբ օրինակ Հայստանի չեմպիոնը չի գնում Եվրոպայի առաջնության, փոխարենը նախապատվությունը տրվում է պարտված մարզիկին: Սա իհարկե անընդունելի երևույթ է և մարզիկների հաջողությունների հասնելու համար մեծ խոչընդոտ, երբ նրանք անընդհատ հանդիպում են խտրականության և անարդարության, իսկ ֆեդերացիայի կողմից էլ հարցի լուծմանն ու կարգավորմանը ուղղված որևէ աջակցություն չեն ստանում:

 

website by Sargssyan