18.Նոյեմբեր.2018
Գ. Ծառուկյանի հովանու ներքո անցկացվել է բազկամարտի ուսանողական մրցաշար Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դսեղցի մարզիկները եռագույնը դեռ շատ միջազգային բեմերում են ծածանելու. ՀԱՕԿ նախագահի ջանքերով վերանորոգվել է Դսեղի մարզադահլիճը Փաշինյանի ուղերձը Օսիպյանի շուրթերով
Մինսկի արձագանքը վիրավորական էր եւ մեծամիտ. Ռ... Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել ... Հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղու... Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել ... Տեխասում կործանվել է Երկրորդ աշխարհամարտի տար... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար... 1000 ուսանող արժանացել է «Գագիկ Ծառուկյան» ան... ԵՄ-ն կոչ է անում շարունակել Խաշոգջիի գործով հ... Ընտրական ցուցակները և մարդիկ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան քննարկել ... Մենք ուրիշ ձեւ չենք տեսնում. բերդավանցիները կ... Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարա... Կիեւում մերկասառույցի պատճառով տուժել է մոտ 2... Խոշոր հրդեհ Գյումրիում. դեպքի վայր է մեկնել 2... Լարսի ճանապարհը փակ է, ռուսական կողմում կուտա... Կրետեի ափերին մոտ անօրինական գործունեության մ... «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բ... Արման Վարդանյանը՝ Դուքենդոյի միջազգային ֆեդեր... Պետք չէ քավության նոխազ դարձնել Հայ առաքելակա... ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփակ... Անդունդի շեմին կանգնած ՀՀԿ-ի քծնանքը եկեղեցու... Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնա... Թերի նախագծի ձախողումը ՀՀԿ-ի թերացման հետևանք...

Թերի կազմով և ծածուկ կազմակերպված ՀԲՖ նախագահի ընտրությունները փաստում են ֆեդերացիայում անառողջ մթնոլորտի գոյությունը

Գայանե Ալավերդյանը գրում է.

Այսօր տեղի ունեցավ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մամլո ասուլիը, որին ավելի ճիշտ կլինի տալ «բենեֆիս» բնորոշումը։ Հարց ու պատասխանն ամբողջությամբ հիմնվեց եսակենտրոն մոտեցման, ինքնագովազդի, առկա ու ոչ առկա հաջողություններն իրեն վերագրելու անասելի հպարտության վրա։ Ծիծաղելի է դառնում ՀԲՖ ղեկավարության պահվածքը, երբ համեմատում ես առկա փաստերն ու արված հայտարարությունները՝ կապված այն հաջողությունների հետ, որոնք ֆեդերացիան իբր գրանցել է իր սեփական ջանքերի շնորհիվ։
«Մարդ հաջողության է հասնում, երբ ավելի հեզ ու համեստ է», նշվեց ՀԲՖ ղեկավարության կողմից, բայց արի ու տես, որ այդ խոսքում չերևաց ո՛չ հեզություն, ո՛չ համեստություն։ Ինքն իրեն հակասելու մի շարք դրվագներ ևս փաստում են այն մասին, որ ՀԲՖ ղեկավարությունը խաղաց անհաջող մի ներկայացում՝ մոռանալով, որ ֆեդերացիայի անդամների մեծամասնությունն իրեն որպես նախագահ չի ընդունում և արդարացված բողոքը կապված է ոչ արդար ընտրությունների կազմակերպման հետ։
Օգոստոսի 4-ին կայացած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների անցկացման պատկերն իրականում «անտեսանելի» է ՀԲՖ ղեկավարության համար և դա բնական է։ Իրականում ընտրություններն այնքան են շեղվել նորմայից ու սահմանված կանոններից, որ վարորդը ևս ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ստացել, իսկ ՀԲՖ-ն այսօր ժխտեց այդ փաստը։ Բացի դրանից, ՀԲՖ ղեկավարությունն անձամբ ծանուցումներ է ուղարկել նրանց, ովքեր մանդատի իրավունք ստանալով՝ քվեարկել են վերջինիս օգտին։ Ստացվում է, որ անվանի մարզիկներն ու մարզիչները, ովքեր իրականում մանդատի իրենց իրավունքն են ունեցել, ներկա չեն եղել ընտրությանը, իսկ «պատահական» մարդիկ ու անձնական վարորդը լիազորված են եղել ֆեդերացիայի նախագահ ընտրելուն։ Ընտրություններն անկացվել են բացահայտ խախտումներով և ծածուկ, ինչը դարձել է ֆեդերացիայի մի շարք անդամների արդարացի բողոքի պատճառը, իսկ ՀԲՖ-ն այսօր հակասական խոսքերով ևս մեկ անգամ ապացուցեց, որ խնդիրն իր կողմից ներկայացվում է այլ լույսի ներքո։
ՈՒշագրավ է, որ ՀԲՖ ղեկավարությունն իր խոսքում անդրադարձավ ֆեդերացիայում տիրող իրավիճակին՝ տալով «այլակարծություն» բնորոշումը, որն իրականում ոչ թե այլակարծություն է, այլ ձևավորված լուրջ խնդիր։ Նորմալ համարելով այս իրավիճակը, խնդրի լուծման փոխարեն ինքնագովազդ արվեց, այնինչ խնդիրը օր առաջ պահանջում է լուծում։ «Աթոռից կառչելու» մոլուցքն այսօր լուրջ վտանգ է հայ սպորտի ու բռնցքամարտի ֆեդերացիայի համար։

website by Sargssyan