16.Հունվար.2019
Երևանի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ). Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջ... Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել... Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը... Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի... 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պ... Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրա... Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Ս... «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողան... Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային... Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանու... Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագ... Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի... Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրա... Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մ... Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արա... Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին ... 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անո... Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից»... ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայ... Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուր... Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանր... ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների... Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրնե... Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրել...

Ուժեղ մրցակցի հայտնվելու հանգամանքը գլխիվայր փոխեց ՀԲՖ ղեկավարության նախկինում արված հայտարարությունը

Սոֆյա Ասատրյանը գրում է.

Օգոստասի 14-ին բռնցքամարտի ֆեդեռացիայի ներկայացուցիչները հանդիպել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և ներկայացրել իրենց բողոքը, կապված ֆեդերացիայի ներկայիս գործնեության և հիմնականում ֆեդերացիայի նախագահի ընտրության կարգի հետ:

Բողոքին հաջորդած ՀԲՖ-ի նախագահի մի շարք կոպիտ խախտումներով իրականացրած ընտրությունը, մեծ աղմուկ առաջացրեց: Անգամ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հայտարարեց, որ դիմել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (AIBA), որպեսզի ուսումնասիրեն այս խախտումներն ու անվավեր ճանաչեն անօրինական ընտրությունները:

Սակայն այս պատմության մեջ կար մի պահ, որը նույնքան զայրացրեց, որքանով որ ստիպեց ծիծաղել: Խոսքը մի քանի ժամանակ առաջ ՀԲՖ ղեկավարության կողմից արված հայտարարությունն էր: Այդ հայտարարությունում պարզ ասվում էր, որ եթե լինի ինչ-որ մեկը, որը 500:000 դոլար ներդրում կանի և իր ծրագիրը կունենա, ապա դաշտը բաց է և կարող է գալ մասնակցել ընտրություններին: Մինչդեռ օրեր առաջ, մամուլով տեղեկատվություն տարածվեց և ականավոր մարզիչներ հայտարարեցին, որ ընտրությունները կազմակերպվել է ոչ պատշաճ, իրազեկում կատարվել է թերի, ինչի արդյունքում թեկնածություն առաջադրելն ուղղակի խոչընդոտվել է ՀԲՖ-ի կողմից: Այդ դեպքում, ինչ արդար և բաց ընտրության մասին էր խոսում ՀԲՖ ղեկավարությունը, երբ առկա են նման բացթողումներ, որոնք չեն բխում նույն արդար և թափանցիկ ընտրությունների տրամաբանությունից:

Իսկ այսօր, ասուլիսի ժամանակ, ՀԲՖ ղեկավարությունը, երբ արդեն իսկ հասկացավ, որ այո՝ կա մարդ, ով պատրաստ է նման ներդրում անել և զարգացնել բռնցքամարտը, այն որակեց որպես կաշառք: Հետաքրքիր է, ի՞նչ փոխվեց այս կարճ ժամանակահատվածում, երբ ներդրումը ՀԲՖ ղեկավարության համար վերածվեց կաշառքի, միթե՞ դա չի խոսում նրա մասին, որ ՀԲՖ ղեկավարությունը ժամանակավրեպ հայտարարություններ էր անում և պատրաստ չէր նման մրցակցության, ինչն էլ պարզ դարձավ այն ժամանակ, երբ ամեն ինչ արվեց, որպեսզի թեկնածուն լիներ միակը: Ինչևէ կարծում ենք ամեն ինչ առավել քան ակներև է, հետևություններն էլ թողնում եմ ընթերցողին:

website by Sargssyan