22.Սեպտեմբեր.2018
26-ամյա կինը Վանաձորում վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային. Shamshyan.com Փաստեր կան՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ատելություն են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ. Իվետա Տոնոյան Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները լուրջ փաստի առաջ են կանգնելու Արմատական փոփոխություններ ֆուտբոլի ֆեդերացիայում. «Փաստ»
Մենք գործ ունենք շանտաժի և ԲՀԿ-ի շտաբների աշխ... Իոնեսյանը անառակաբարո քայլ է արել սեփական մոր... Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական... Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ նախընտրական ... ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի նախը... «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագ... Դուխով և խելքով գնում ենք ընտրության. Նաիրա Զ... Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը. Արմ... Հայկ Մարությանին ուղղված բանավեճի իմ առաջարկը... Նաիրա Զոհրաբյանն այն մարդն է, ով Երևանի կառավ... Տղամարդ մարմնավաճառների նուրբ արվեստը... Ֆեյսբուքում «լայվ» մտնելը` որոշ տհասների ինքն... Կարևորը «շեֆի» խոսքից դուրս չգան. ինչի՞ համար... «Լայվ» մտնողները դարձել են իսկական օնլայն-պատ... Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը Հոգեկան շեղումներով շիզոֆրենիկը չպետք է հանրո... Հիմա էլ հասարակության գիտակցությունը թունավոր... Մարդիկ պետք է արհամարհեն չստացված ֆեյսբուքյան... Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելու... Տգետ ոչնչությունները վիրուսի նման տարածվում ե... Ֆեյսբուքը կենդանացրեց ամեն մի ճղճիմ արարածի Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալ... ԲՀԿ-ն միակն է, որ երևանցուն ներկայացնում է մի... Երեւանի ավագանու ընտրություններում կհաղթի «Բա... Ֆեյքերի միջոցով պետական ապարատի պատերազմից հե...

ՀԲՖ ղեկավարության ֆինանսական սղության պատճառով բռնցքամարտիկները չպետք է աշխատանք փնտրեն

Կարեն Հակոբյանը գրում է.

Այսօր բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը մի աբսուրդային մեջբերում արեց իր մամլո ասուլիսի ժամանակ, նշելով, որ նա կողմ է, որ մարզիկները, բացի իրենց հիմնական մարզումներից նաև աշխատեն: Լրագրողների հարցին թե կոնկրետ ինչ նկատի ունի նախագահը ասելով աշխատել, նա պատասխանեց , որ իր խորհին համոզմամբ մարզիկները պետք է իրենց համար սպորտից դուրս աշխատանք գտնեն, որպիսզի կարողանան ապահովել իրենց ընտանիքը: Հարցին թե ինչպես է հնարավոր համատեղել աշխատանքը և սպորտը, նա պատասխանեց , որ դա տարածված պրակտիկա է Ամերիկայի Միացյան Նահանգներում և շատ մարզիկներ մարզվում են աշխատանքից առաջ և հետո:
Իր այս հայտարարությամբ նախագահը պատասխանեց այն հարցին, թե ինչպես է ստացվոււմ այնպես, որ Հայաստանում կան բազում լավ պոտենցիալ ունեցող մարզիկներ, բայց չգիտես ինչու հաջողությունները շատ չեն: Մինչև Միացյալ նահանգների պրակտիկան օրինակ բերելը, տարբերություն դրեք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, և կհասկանաք , որ եթե ԱՄՆ-ում մարզիկը օրեկան 2-4 ժամ աշխատելով կարող է պահել իրեն, ապա Հայաստանում առնվազն պետք է օրեկան 7-9 ժամ տրամադրի աշխատանքին: Իսկ հիմա հաջորդ հարցը ՝ ինչպես եք մտածում հնարավոր է արդյոք, որ մարդ օրեկան 7-9 ժամ աշխատելուց հետո կարողանա իրեն տրամադրել սպորտին: Իհարկե ՈՉ: Օրեկան այդքան ժամանակ աշխատանքին տրամադրելուց հետո , մարզիկը աստիճանաբար կսկսի կորցնել հետաքրքրությունը սպորտի նկատմամբ և որոշ ժամանակ անց ուղղակի կլքի սպորտը:
Օբյեկտիվ տեսակետից դիտարկված, հարկավոր է կիրառել ամբողջությամբ հակառակ պրակտիկան, այսնիքն պետք է մարզիկին զերծ պահել կենցաղային խնդիրներից, որպեսզի նա ամբողջությամբ նվիրվի սպորտին և արդյունքներ ապահովի: Այսպիսի պրակտիկայով է զբաղվում Օլիմպիական կոմիտեն, ինչի շնորհիվ էլ 20 տարի դադարից հետո Հայաստանն ի վերջո ունեցավ օլիմպիական ոսկի մեդալ: Ցավն այդ է , որ ֆեդերացիայի նախագահը սխալ քաղաքականություն է ընտրել և դա է նաև պատճառներից մեկը, որ նրա անվան շուրջ կան բազմաթիվ դժգոհություններ, չէ որ նմանօրինակ մտածելակերպով ավելի շատ վնասում է բռնցքամարտին և դրա զարգացմանը, իսկ սրանից հետևությունը միայն մեկն է, որն էլ մոտ ապագայում կարծում են AIBA-ն արդարացիորեն կիրականացնի:

Հ.Գ. Եթե ՀԲՖ ղեկավարությունն իվիճակի չէ արդյունք գրանցած մարզիկներին ապահովել գումարով, ապա լավ կանեն այդպես էլ հայտարարեն, ոչ թե դրդեն մարզիկներին, իրենց մարզումներին զուգահեռ աշխատանք փնտրել, դա հղի է մի շարք անցանկալի վտանգներով:

website by Sargssyan