24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

Չպետք է թույլ տալ, որ ամեն մի թափթփուկ ատելություն սերմանի հասարակության մեջ

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետհեղափոխական շրջանում ի հայտ եկած բազմաթիվ դրական և բացասական երևույթների ֆոնին, առանձնահատուկ ուշադրության է արժանի մի նոր ձևավորված «ինստիտուտ», որը կոչվում է ֆեյսբուքի լայվ: Բնականաբար նախկինում էլ կար դա, բայց վերջին շրջանում այն այլ կերպ է ընկալվում և գնահատվում՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով հանդերձ: Փաստն այն է, որ որոշ դուրսպրծուկներ, հանրության հետ հաղորդակցվելու այդ միջոցը ծառայեցնում են դեմագոգիկ դրսևորումներին հագուրդ տալու և որոշ անձանց հասցեին վիրավորական մեկնաբանություններ հնչեցնելու համար: Հասկանալի է նաև այն, թե ինչի համար այդ ինստիտուտը սկսեց այսպես ասած ծաղկել, բայց միթե դա պետք է նման բարձիթողի վիճակում հայտնվեր, երբ յուրաքանչյուր չկայացած ու ամբիցոիզ թափթփուկ, իրեն իրավունք վերապահի այդկերպ վիրավորել և վարկաբեկել մարդկանց, որոնց արած գործերի անգամ մի չնչին տոկոսը իր ողջ խղճուկ կյանքի ընթացքում չի կարողանա անել: Ցավալին այն է սակայն, որ այս ողջ պրոցեն ուղեկցվում է հանրության մի որոշ զանգվածի ծափողջյունների ներքո, ովքեր չեն գիտակցում, որ այդկերպ նպաստում են մի փչացած գործիքակազմի պրոգրեսին, որը վաղ թե ուշ կկիրառվի նաև իրենց կողմից հարգված և սիրված մարդկանց դեմ: Այդ ժամանակ վստահ եմ, որ ծափողջյուններին փոխարինելու են անարգանքի ու նախատինքի խոսքերը, բայց միթե՞ բարոյական է, երբ դա արվում է միմիայն սեփական այլ ոչ թե համընդհանուրի շահի համար:
Հարկավոր է մերժել նման ատելություն ու չհիմնավորված ագրեսի պարունակող երևույթները, հակառակ դեպքում նման տեմպերով առաջ գնալու դեպքում, կգա ժամանակ, երբ դրա դեմն առնել չի լինի, իսկ այդ ժամանակ շատ հնարավոր է, որ այդ գործիքակազմն ուղղվի հակաազգային քարոզչություն իրականացնելու գործին, այդ դեպքում ի՞նչ ենք անելու ժողովուրդ: Մի շատ լավ մարդ, մի շատ լավ միտք էր վերջերս գրել. «Ֆեյսով լայվ դուրս գալու համար ժամանակն է նարկոդիսպանսերից թուղթ պահանջել»: Սա նշանակում է, որ ոլորտի մասնագետներն ու ինչ-որ տեղ նաև պատասխանատուները ևս, անահանգստացած են այդ խնդրով և կրկնում եմ, դա միանգամայն արդարացված է և իրատեսական, հարկավոր է վանել, արգելափակել նման չկայացած ու ամբիցիոզ թափթփուոկների ատելկություն սփռող քարոզների աղբյուրը, այդքանով արդեն յուրաքանչյուրը մեզանից իր լուման կունենա ընդհանուր գործում:

Հ.Գ. Հա մոռացա գրել, որ լայվ մտնելու դիմաց պաշտոն ստանալու գործընթացն ավարտվել է, իզուր մի ինքներդ Ձեզ հայհոյանքների ու անարգանքի խոսքերի հասցեատեր դարձրեք:

website by Sargssyan