16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Նախկին համակարգի տապալումից հետո որբացավ նաև ... Լուսավորի Մարուքյանը՝ քաղաքական դիզբալանսի մե... Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե...

Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.

Սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի հպարտության օրն է, քանի որ 1991 թվականի հենց այս օրը Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

Պետք է հասկանալ, որ ազգի եւ պետության հավերժության գաղափարախոսության իրագործման գործիքն անկախությունն է, որը մենք ձեռք ենք բերել մեծ դժվարությամբ, նաև կորուստների գնով:

Թերևս, դժվարինը դեռևս առջևում է: Մի բան է հասնել անկախության, մեկ այլ բան՝ պահել և զարգացնել այդ անկախությունը:

Մենք դեռևս շատ ունենք կիսատ թողած գործեր, սխալներ ու բացթողումներ, չնայած՝ պետք է հասկանալ նաև, որ պետական կառավարումը բարդ, երբեմն էլ՝ առերևույթ չզգացվող դժվարություններով լի է:

Կարևոր է, որ մեր երիտասարդ, անկախ պետության կառավարումը ճիշտ առանցքից դիտարկենք և ստեղծենք մեր երազած կայուն, հարուստ, ուժեղ, ոչ բարեկամ հարևաններին իր կամքը թելադրող պետություն, որի հետ հաշվի կնստեն նաև գերտերությունները:

Այդ Հայաստանը ստեղծելու համար պետք է սիրենք մեր պետությունը, հարգենք մեր քաղաքացուն և յուրաքանչյուր օր մեր աշխատանքով բարեկեցիկ երկիր կառուցենք:

Ուժեղ Հայաստանն է մեր անկախության արժեքը:

website by Sargssyan