16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե... Արդարադատության նախարարությունը լրագրողների հ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյու...

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հաջողության բանաձևը (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է 12-ամյա կրթական համակարգին անցման հետևանքով այս տարի Հայաստանյան բուհեր դիմորդների թիվը կտրուկ նվազեց, քանի որ շրվանավարտների թվի անկում է արձանագրվել՝ ընդամենը 4626 շրջանավարտ՝ նախորդ տարվա 12 000-ի համեմատ: Սակայն Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղին այս տարի հաջողվել է ոչ միայն ապահովել նախորդ տարվա ընդունելության ցուցանիշներն, այլ մի շարք մասնագիտությունների գծով նույնիսկ գերազանցել այն։

Այս կապակցությամբ եռօրյա այցով գլխամասային համալսարանից, որն ի դեպ ունի 22 մասնաճյուղ աշխարհի տարբեր երկրներում, երևանյան մասնաճյուղ էր ժամանել պրոռեկտոր Ա. Մ. Ասալիևը՝ անձամբ շնորհավորելու և շնորհակալագրեր հանձնելու երևանցի գործընկերներին։

Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանը, բարերար, «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար՝ Դմիտրի Ստեպանովը և ուրիշներ։

Մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը ներկայացրեց անցած ուսումնական տարում իրականացված ծրագրերն ու բարեփոխումները, որոնք ներդրումային ծավալի տեսանկյունից մասնաճյուղում աննախադեպ են։ Իրականացվել է շենքի ամբողջական վերանորոգում, ջեռուցման և անվտանգության համակարգերի տեղադրում, տեխնիկական հագեցվածության լիարժեք ապահովում, լավագույն ուսանողներին կրթաթոշակների շնորհում և այլն։

2018/2019 ուսումնական տարում կմեկնարկեն նաև ուսանողների փոխանակման ծրագրեր։

Մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանն էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով այս տարվա ընդունելության արդյունքներից, նշեց, որ մասնաճյուղ ընդունված առաջին կուրսեցիների գրեթե 50%-ը հետխորհրդային տարածքում բնակվող մեր հայրենակիցներն են։ Տնօրենը շեշտեց, որ իրենք հետևողականորեն իրականացնում են «հայրենադարձություն՝ կրթության միջոցով» պայմանական անվանում ստացած ծրագիրը, որի նպատակն է մասնաճյուղը համալրել հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում (նաև Վրաստանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Մոլդովայում, միջինասիական հանրապետություններում) բնակվող հայ պատանիներից և աղջիկներից։ «Կրթության շուկայում մեր առաջարկը եզակիներից է, որակյալ կրթությունը զուգակցում ենք Հայրենիքում ապրելու և ուսանելու բերկրանքով։ Ուսանելու տարիներին նրանք ինտեգրվում են ներհայաստանյան կյանքին, բարելավում հայոց լեզվի, գրականության և պատմության մասին ունեցած գիտելիքները։ Իսկ երբ ուսումնառության ավարտին հաճախ ցանկություն են հայտնում մնալ և աշխատել Հայաստանում, ապա մեր պարտականությունների շարքում է նաև նրանց աշխատանքի տեղավորման հարցը» - հավելեց Թ. Վարդանյանը։

website by Sargssyan