16.Հունվար.2019
Երևանի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ). Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջ... Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել... Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը... Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի... 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պ... Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրա... Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Ս... «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողան... Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային... Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանու... Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագ... Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի... Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրա... Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մ... Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արա... Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին ... 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անո... Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից»... ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայ... Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուր... Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանր... ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների... Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրնե... Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրել...

Հայկ Դեմոյանը պատմական բացառիկ ցուցանմուշ է ներկայացրել

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ պատմաբան, հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» գրքի առաջին պատվավոր շնորհանդեսը Հայաստանում: 


Գիրքը նվիրված է առաջին հայի Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը:

400 տարի առաջ` 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանում է Վիրջինիա նահանգ՝ ազդարարելով հայ գաղթականների հոսքը դեպի Ամերիկա: 

- Այս գրքի տպագրությունից հետո հայտնաբերվել են շատ նոր նյութեր, և այդ իսկ պատճառով պատրաստվում եմ նոր տպագրության: 

Այսօր ձեզ կներկայացնեմ բացառիկ ցուցանմուշ, որը հայտնաբերվել է Վաշինգտոնում՝ հողերի մեջ, երբ տրակտորը բախվել է այս մետաղյա վահանակին. այն անմիջապես կապ ունի Նյու Յորքի հռչակավոր Հինգերորդ պողոտայի հետ, որտեղ բացվել էր Կարագյոզյան եղբայրների գորգագործության գործարան -խանութը:  Աշխատողը վերցրել է  այն և հանձնել  հնությունների աճուրդով զբաղվող իր բարեկամին, որը դուրս չի մնացել իմ ուշադրությունից: Այն կներառվի երկրորդ հրատարակության մեջ, - ներկաներին ցուցադրելով մետաղյա վահանակը՝ պատմաբանը շարունակեց,- խոսելով այս հատորից՝ նշեմ, որ շատ փաստաթղթեր վկայում են, որ Մարտին հայը եղել է պարսկահայ: Նա, լինելով ծառա, սկսեց զարգացնել ծխախոտագործությունը, այնուհետև մասնակցել առաջին գործադուլին, քանի որ խախտվում էին մարդկանց իրավունքները. սա ԱՄՆ-ի պատմության մեջ մարդու իրավունքների խախտման դեմ առաջին բողոքի դրսևորումն էր: Կարճ ժամանակ անց նա նահանգի անսամբլեայի անդամ էր,- իր խոսքում նշեց պարոն Դեմոյանը:

Գիրքը 620 էջանոց պատկերազարդ աշխատություն է, որն ունի 2200 լուսանկար, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ պատկերներ, որոնք ներկայացնում են հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև հայերի առավել նշանակալից ներդրումներն Ամերիկայում: 

Հատորը ներառում է ՀՀ և ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ: 

 

 

 

 

 

 

website by Sargssyan