24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

«Թատրոնը կկործանվի, եթե գումար բռնագանձեն». դատական հայց՝ ընդդեմ Արտաշատի թատրոնի

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական նախկին ղեկավար Հայկ Մնացականյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ թատրոնի։

Մնացականյանը պահանջում է իրեն վերականգնել նախկին հաստիքին, անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշումը, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը, իսկ աշխատանքում չվերականգնելու դիմաց բռնագանձել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցման գումարը։

Այսօր՝ նոյեմբերի 30–ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը հայտարարեց, որ Հայկ Մնացականյանի հետ նոր աշխատանքային պայմանագիր չի կնքել, քանի որ դերասանների մեծ մասը՝ 14-15 հոգի, հրաժարվել են աշխատել նրա հետ։ Ռոստոմյանի խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում Մնացականյանը ներկայացումներ չի բեմադրել, սակայն նախորդ տնօրենը նրան «ոչինչ չանելու համար» հավելավճարներ է տվել։

«Ես նրան ասել եմ, որ դու ոչ մի ռեժիսորից լավը չես. շատ են դեպքերը, երբ դերասանները չեն ընդունել գեղարվեստական ղեկավարին։ Օրինակ Վարդան Աճեմյանին իր 4 ուսանողները չցանկացան տեսնել թատրոնում և Աճեմյանը չմտավ թատրոն»,–ասաց նա։

Ռոստոմյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ի օգուտ թատրոնի, իսկ վերաքննիչ դատարանը բավարարել է Մնացականյանի բողոքն ու գործն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։

Թատրոնի տնօրենը կասկածներ ունի, որ Հայկ Մնացականյանը կարող է ազդել դատական որոշումների վրա.

«Առաջին ատյանի դատարանի վերջին նիստից հետո խոսում էինք, որ թատրոնը կկործանվի, եթե այդպիսի գումարներ բռնագանձեն։ Դատապաշտպանը հայտարարեց, որ դատարանի նախագահը՝ Գագոն, Վարդանի «ճուտն» է, Վարդանն էլ Հայկ Մնացականյանի բարեկամն է։ Համոզված ենք, որ այստեղ տեղի է ունեցել զանգ, որ ի վնաս թատրոնի հարցը լուծվի»,–ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Ռոստոմյանը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2017 թ. դեկտեմբերին։

website by Sargssyan