16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Նախկին համակարգի տապալումից հետո որբացավ նաև ... Լուսավորի Մարուքյանը՝ քաղաքական դիզբալանսի մե... Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե...

Ասացի՝ քեզ ով ուղղորդել է գնա նրան ասա, որ խաբել է, իսկ Ծառուկյանն իր խոսքի տեր մարդ է. Գագիկ Ծառուկյան

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում հանդիպեց մարտունեցիների և վարդենիսցիների հետ: Մինչ Գ. Ծառուկայի ելույթը ողջույնի խոսքով հնդես եկավ ԱԺ ընտրություններում ԲՀԿ –ի կողմից թիվ 11/11 տեղամասում առաջադրված պատգամավորի թկնածու Սողոմոն Սողոմոնյանը, ով իր խոսքում ասաց. «Մենք ոչ թե պետք է սպասենք, որ Ծառուկյանը բարեգործություն անի, այլ պետք է աշխատատեղ ստեղծենք, որ մարդիկ իրենց աշխատանքով կարողանան իրենց տունը պահեն»։ Բնակիչների հետ հանդիպմանը, ԲՀԿ առաջնորդի հրավերով, ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Պաատա Մխեիձեն: Նա նշեց, որ մեծ հույսեր ունի, որ Մարտունի և Ռուսթավելի համայնքները պետք է ճանաչվեն քույր քաղաքներ, կապը պետք է լինի շատ ամուր և որ գրանցվելիք հաջողությունները պետք է լինեն ոչ միայն տնտեսական, այլև մշակութային և մյուս ոլորտներում:

Սողոմոն Սողոմոնյանը նկատեց, որ շատերը միայն ճառ են կարդում, իսկ իրենք գործ են անում։ Նա նաև տեղեկացրեց, որ ինքն ու Ռուսթավելի համայնքի ղեկավարը համագործակցության հուշագիր կստորագրեն, որի շրջանակում Մարտունիից կարտահանվի տեղական միրգն ու բանաջարեղենը։ Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում նկատեց, որ հնչած բոլոր խոստումներն անպատճառ իրականություն են դառնալու։ «Ինձ մի կին է մոտեցել ու ասում է՝ դուք ինչ ասում եք՝ սուտ եք ասքում։ Ասում եմ՝ տիկի՛ն, ո՞վ, ե՞ս։ Ասում է՝ չէ, դուք բոլորդ։ Ասեցի քեզ ով ուղղորդել է գնա նրան ասա, իսկ Ծառուկյանն իր խոսքի տեր մարդ է։ Իմ խոսքը է»,- քաղաացիների հետ հանդիպմանը պատմեց Ծառուկյանը։ Նա նորից հիշեցրեց, որ երկու համայնքների միջև բարեկամությունն արդեն իսկ մեկնարկած կարելի է համարել, որի անմիջական պատասխանատուն Սողողոմոն Սողոմոնյանն է լինելու։

Սոսե Չանդոյան

Մանրամասները՝ տեսանյութում:

website by Sargssyan