16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե... Արդարադատության նախարարությունը լրագրողների հ... ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՅԴ Բյու...

Տնտեսությունը պետության ողնաշարն է

Հայտնի է, որ տնտեսությունը հանդիսանում է պետության ողնաշարը և առանց աճող ու դինամիկ տնտեսության՝ հնարավոր չէ ունենալ կայուն պետություն:

Հայաստանի այժմյան արտադրական մշակույթը, ապրանքների որակը, ծախսերը հիմնականում ուղղված են ԵՏՄ շուկային: Ռուսաստանը, առանձին վերցրած, մեր խոշորագույն առևտրային գործընկերն է։ Կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում՝ մեր տնտեսական հնարավորություններն ընդլայնելու տեսանկյունից, այդ շուկան ՀՀ-ի համար ունի առանցքային նշանակություն:
Այս առումով քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերում միշտ չէ, որ ֆիքսվում է ԵԱՏՄ կարևորությունը և ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունների կարևորությունը:

ԵԱՏՄ հետ հարաբերությունների մասին առանձին դրույթ է ներառված ԲՀԿ նախընտրական ցուցակում:

Ընդգծվում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական և արտաքին տնտեսական մարտահրավերների առանձնահատկությունները՝ արդյունավետ ենք համարում ՀՀ-ում ֆինանսական միջնորդությունների բազմազանեցումը, հատկապես ԵԱՏՄ երկրների ֆինանսական կառույցներից դեպի ՀՀ և ապա արտաքին ֆինանսական շուկաներ օրինական և փոխշահավետ սխեմաների միջոցով դրամական նոր և մեծածավալ միջոցների ներգրավումը:

Ըստ այդմ՝ ծրագրում ֆիքսված է, որ պետությունը պետք է աջակցող հստակ քաղաքականություն իրականացնի ՀՀ-ից դեպի արտաքին շուկաներ, այդ թվում` դեպի արաբական երկրներ պտուղ-բանջարեղենի և մսամթերքի արտահանումներ կազմակերպելու համար: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ձևավորվեն լոգիստիկ գործուն համակարգեր, սառնարանային, փաթեթավորման և տարայավորման տնտեսություններ, որոնց շնորհիվ մասնագիտացված միջնորդ-ընկերությունների կողմից տնտեսվարողների համար ընդունելի պայմաններով, մեծ բեռնատար ինքնաթիռներով գյուղմթերքները արտահանելու հնարավորություն կստեղծվի:

Հարկ է նշել, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջ քաշված այս գաղափարը բավականին հեռանկարային է և հավակնոտ, քանի որ, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, միայն Դուբայում օրական սպառում են մոտ 2 տոննա պտուղ-բանջարեղեն, և ՀՀ-ն կարող է իր մասնակցությունն ունենալ այդ շուկայում, մնում է ճիշտ և հավասարակշռված քայլերով դիրքավորվել այդ հարթակում:

website by Sargssyan