24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

Ի՞նչ կլինի ընտրությունից հետո. հեղափոխությունը մտնում է վճռական փուլ.

Բուռն նախընտրական քարոզարշավը, «Իմ քայլի» և ՀՀԿ միջև հեռահար քաղաքական փոխհրաձգությունները, նախընտրական բանավեճերը, աղմկոտ և սկանդալային ձերբակալություններն ու քրեական գործերը ամբողջովին կլանել են հասարակական ուշադրությունը քաղաքական պրոցեսների նկատմամբ: Հասկանալի է, սակայն, որ քարոզարշավային այս ընթացքը, ինչքան էլ որ թելադրված լինի նախընտրական բնույթից բխող առանձնահատկություններով և հեղափոխության պարտադրած քաոտիկ ռիթմով, ինչ–որ պահի ավարտվելու է: Ընտրությունների արդյունքներն ամփոփվելու են, լինելու է նոր ԱԺ, առանց ՀՀԿ–ի կամ ՀՀԿ–ով, լինելու է նոր կառավարություն, բնականաբար փոփոխված կազմով: Սա, իհարկե, չի նշանակում, թե քարոզարշավից հետո մենք մտնելու ենք ավելի հանդարտ փուլ: Բայց որ ստեղծվելու է բովանդակային իմաստով լրիվ այլ վիճակ` իրենից բխող դիրքավորումներով ու սպասելիքներով, ակնհայտ է:

 

Եվ այդ նոր, հետընտրական իրավիճակի հիմնական ռիթմը կրկին թելադրելու է իշխանությունը իր պահվածքով ու քայլերով: ՀՀԿ ներկայությունը խորհրդարանում ու այդ ներկայության հաշվին քաղաքական դաշտում ակտիվ դերակատարությունը չէ, որ փոխելու են քաղաքական կյանքի ընթացքը, ինչքան էլ,որ ՀՀԿ–ի ԱԺ անցնել–չանցնելու հարցն այսօր հասցված լինի կյանքի և մահվան հարցի մակարդակի: ՀՀԿ ներկայությունից ու բացակայությունից կարող է որոշակիորեն փոխվել քաղաքական քննարկումների արտաքին տեսքը, տեղ–տեղ նաև որակը, բայց ազդել իշխանության, ընտրություններով ֆորմալիզացված ու վերջնական լեգիտիմություն ձեռք բերած իշխանության քաղաքականության վրա ընդհանրապես, ՀՀԿ–ն ունակ չի լինելու: Հետևաբար պետք է դուրս գալ այս կեղծ ծուղակի դաշտից, ու քարոզարշավի խաղի կանոններից դուրս նայել ընտրությունից հետո սպասվող իրավիճակին:

Իսկ իրավիճակը որքան էլ հեղափոխությանը հարիր հախուռնությամբ է հագեցած լինելու, միևնույն է, լինելու է այլ, քան վերջին ամիսներին էր: Նախ և առաջ այն պատճառով, որ հեղափոխությունը մտնում է վճռական փուլ, փուլ, երբ արտաքին խոչընդոտները հաղթահարված են, ու հեղափոխության գլխավոր նպատակի՝ նոր Հայաստանի կերտման ճանապարհին բոլոր լուծումները բխելու են միայն ներսից, միայն ներքին ջանքի, կամքի, գիտելիքի առկայության դեպքում են հաջողելու: Ի վերջո, իշխանափոխությունը, ԱԺ արտահերթ ընտրությունները և նախորդ համակարգի տարբեր դրսևորումների պայքարը պիտի որ լինեն ընդամենը միջոցներ հասնելու մի կետի, որտեղից արդեն կարելի կլինի սկսել մեծ նպատակի իրականացումը: Առնվազն այսպիսի ընդգրկունություն պիտի ունենա պրոցեսը, որն անվանվում է հեղափոխություն, այլապես մենք գործ կունենանք պարզապես սովորական իշխանափոխության հետ, որի միակ անելիքը կլինի երկրի մասնակի նորոգումը միայն, ոչ թե խորքային վերափոխումը:

Այս իմաստով հատկապես հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով է իշխանությունը կազմակերպվելու ընտրություններից հետո, ով է լինելու ԱԺ նախագահ, ով փոխխոսնակ, ով խմբակցության ղեկավար, ովքեր կդառնան հանձնաժողովների նախագահներ:

Խնդիրն այստեղ ոչ թե ներիշխանական ինտրիգն է, այլ նոր ԱԺ–ի դերակատարման մասին իշխանության պատկերացումը, որը արտահայտվելու է ԱԺ գործուղված գործիչների ընդհանուր բնութագրից: Արդյոք քաղաքականության մեջ հրապարակային շոուների բաղադրիչը կտեղափոխվի ԱԺ՝ փոխարենը գործադիրին շանս տալով համալրվել պրոֆեսիոնալներով: Արդյոք այդ հրապարակայնության չափաբաժինը վերապահելով ԱԺ–ին, ինքը՝ հրապարակայնության հիմնական դերակատարը՝ Փաշինյանը, կկարողանա բացառապես գործադիրի աշխատանքը կոնսոլիդացնել արհեստավարժության և պրակտիկ խնդիրներ լուծելու վրա: Կարևոր է, ըստ այդմ, հասկանալ, թե ինչ սկզբունքով կնշանակվեն նոր փոխվարչապետեր, կվերանշանակվեն, թե ոչ, կփոխվեն արդյոք կարևոր ոլորտների պատասխանատուները, թե ոչ:

Խոսքը ոչ այնքան կադրային քաղաքականության մասին է, այլ ընդհանրապես կադրերի նշանակումներով արտահայտվող ընդհանուր ազդակների, որը թույլ կտա հասկանալ, թե ինչպիսին է լինելու իշխանության գործելաոճն ընդհանրապես, և գործադիրում ու օրենսդիրում առանձին–առանձին վերցրած՝ ընդհանրապես: Այնպիսին, ինչպիսին հիմա է այդ բաժանումը, նոր բաժանումը լինել չի կարող, և ոչ միայն տեխնիկական պատճառներով: Հեղափոխության արդեն հետընտրական փուլում որակապես փոխվում է նաև հեղափոխության հիմնական շահառուի՝ հասարակության սպասելիքների էությունը: Այդ սպասելիքներին այլևս հարկ կլինի պատասխանել առավել առարկայական, շոշափելի արդյունքներով: Հետևաբար ինչքան էլ հեղափոխությունը թելադրի իր կանոններն ու ոճը, ինչքան էլ այդ ոճը սիրեն իշխանություններն ու հասարակությունը, ինչ–որ պահից գալու է նաև կոնկրետ արդյունքների արձանագրման պահը:

Եվ իշխանության հետընտրական դիրքավորումից, քաղաքականությունից, ռեսուրսների ու առաջնահերթությունների բաշխումից է կախված լինելու, թե ինչպիսին կլինի արդյունքների արձանագրման պահը, կլինի՞, թե՞ ոչ:

 

հեղինակ՝ Լևոն Մարգարյան

website by Sargssyan