24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

Ազդեցության պայքար իշխանության ներսում.

Քարոզարշավն արդեն մոտենում է իր վերջնական հանգրվանին, և հետհայացք գցելով` կարող ենք արձանագրել որոշ իրողություններ, որոնք ակնհայտ դարձան վերջին օրերին: Դրանցից մեկը հատկապես աչքի է զարնում և կապ ունի ոչ այնքան քարոզարշավի բուն էության, որքան դրա հաղորդած ազդակների հետ: Բանն այն է, որ ի սկզբանե իշխող թիմի քարոզարշավը ընթանում էր բացառապես Նիկոլ Փաշինյանի առաջնորդության սցենարով, իսկ իշխող թիմի քաղաքական կորիզը ներկայացնողները բավական պասիվ էին: Տպավորություն կար, թե որոշվել է առանձնահատուկ քարոզարշավ չանել անհատական, ռեյտինգային մակարդակով:

Սակայն քարոզարշավային գործընթացի կեսից այս իրավիճակը կտրուկ փոխվեց և ՔՊ առանցքային դեմքերը, որոնք հաճախ ընդգրկված են ու մրցակցում են նույն ընտրատարածքի ռեյտինգային ցուցակներում, սկսեցին ակտիվ անհատական քարոզարշավ վարել: Դժվար չէ կռահել, թե ինչու նախապես արձանագրված ստատուս–քվոն հանկարծակի խախտվեց: Իշխող թիմի ներսում հասկանալի պատճառներով կա իշխանական ազդեցության շրջանակների բաշխման խնդիր: Այդ խնդիրը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանին, որի դերակատարությունն ու դրա ազդեցիկության սահմանները հստակ են: Սակայն թիմի մյուս անդամների դեպքում այս խնդիրը էական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում հարցեր են ծագելու, թե ով պետք է լինի ԱԺ նախագահ, ԱԺ փոխխոսնակ, ինչ սկզբունքով պետք է բաշխվեն հանձնաժողովների նախագահների պորտֆելները և այլն:

Եվ այս պրոցեսում, որը հաջորդելու է ընտրություններին, կենսական է լինելու ոչ միայն Փաշինյանի անձնական որոշումը այս կամ հարցով, այլև հավակնություններ ունեցող թեկնածուների ձայների քանակը:

Այդ ձայների քանակն ու դրանց քաղաքական կապիտալիզացիան, ըստ էության, դառնալու են նաև ներթիմային ազդեցության գոտիների բաշխման սկզբունք: Պարզ է, որ անհատական, ռեյտինգային ընտրակարգով շատ ձայն ստացած մեկը կարող է, հղում անելով իր ձայների քանակին, փորձել ընդլայնել իր ազդեցությունը, ասենք, այն մարդկանց նկատմամբ, որոնք քիչ ձայներ կստանան ու ԱԺ–ում կամ գործադիրում կհայտնվեն բացառապես Փաշինյանի որոշման հաշվին: Թերևս հենց ապագայում սպասվող ներիշխանական ազդեցության գոտիների բաժանման համար բնական պայքարն է, որ խախտեց քարոզարշավային ստատուս–քվոն իշխող թիմի ներսում:

website by Sargssyan