16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Նախկին համակարգի տապալումից հետո որբացավ նաև ... Լուսավորի Մարուքյանը՝ քաղաքական դիզբալանսի մե... Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե...

Հայաստանը ներկայանում է աշխարհին և իր երախտագիտությունը հայտնում.

Այս տարի լրանում է նաև 2009 թվականից Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ դեսպան, Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ և վերջապես Մեծ հայ Շառլ Ազնավուրի հեղինակած «Քեզ համար, Հայաստան» երգի 30 տարին: Ազնավուրը մեկ գիշերում էր գրել երգի խոսքերը (երաժշտության հեղինակ՝ Ժորժ Կարվարենց), որը հետագայում դարձավ ողջ մարդկությանը փրկության ձեռք մեկնելու խորհրդանիշ և համաշխարհային հիթ, ձայնագրվեց համաշխարհային գերաստղերի մասնակցությամբ: Այն մինչ օրս համաշխարհային գիտակցության մեջ շարունակում է մնալ որպես փլատակներից վերածնվող հայկական հիմն–խորհրդանիշ, որն Ազնավուրի ուղերձն էր աշխարհին ու մարդկությանը:

Ցավոք, մահը թույլ չտվեց, որ նա անձամբ մասնակցի երկրաշարժի 30–րդ տարելիցի միջոցառմանը, սակայն ի նշան երախտիքի՝ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի, դեկտեմբերի 13–ին նախաձեռնել է միջոցառում, որին ներկա կգտնվի նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:


«Փաստ» օրաթերթի լրագրողը զրուցել է համերգի գեղարվեստական մասի պատասխանատու Անի Գասպարյանի հետ:

–Հարգելի Անի, խնդրում եմ մանրամասնեք, իրականում Հայաստանից դուրս նման միջոցառումներ կազմակերպելը որքանո՞վ է նպաստում երկրի հանրահռչակմանը, թե՞ նաև այլ խորհուրդ կա այդ ամենի մեջ:

–Նախ նշեմ, որ Ժնևում ՄԱԿ–ի գրասենյակի և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայությունը շատ լայն հնարավորություն է ընձեռում հայկական արվեստն ու մշակույթը արտերկրի հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու և հանրահռչակելու առումով: Այս միջոցառումը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30–ամյակին, և այս առիթով հանրությանը կներկայացվի հայկական երաժշտական գործիքով՝ քանոնով ուղեկցվող կամերային երաժշտության համերգ, որը նպատակ ունի փոխանցելու մեր շնորհակալական ուղերձն այն աջակցության համար, որը Հայաստանին ցուցաբերվել է իր համար դժվարին պահին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի ներկայությունն այս միջոցառմանը մեր երախտագիտության յուրօրինակ դրսևորումներից է։ Նշեմ նաև, որ Ժնևում է գտնվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը, ի թիվս այլ միջազգային կառույցների, բավականին մեծ օգնություն է տրամադրել Հայաստանին:

–Ի՞նչ ձևաչափով է միջոցառումը կազմակերպվելու և ի՞նչ ծրագիր է նախատեսվում ներկայացնել հանդիսատեսին:

–Համերգը տեղի կունենա ժնևյան հին քաղաքում գտնվող գեղեցիկ եկեղեցիներից մեկում՝ Սեն Ժերմենում, որը հրաշալի ակուստիկա ունի, իսկ համերգի մուտքն ազատ է լինելու: Ելույթ կունենա կամերային տրիո՝ դաշնակահար Արտավազդ Խաչատրյանի, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի և քանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Կազազյանի մասնակցությամբ: Նշեմ նաև, որ Ա. Խաչատրյանը սովորում է Ժնևի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում, Ա. Սիրանոսյանը նորահայտ աստղ է, ով այս ասպարեզում մեր բոլորի հպարտությունն է: Ինչ վերաբերում է Ն.Կազազյանին, ապա նա նոր անունների մեջ մի վառ աստղ է, ում հաջողվել է քանոնի կատարողական արվեստը բարձրացնել վիրտուոզության մակարդակի, ում հաջողվել է ցանկացած դասական կոմպոզիտորի ստեղծագործություն մատուցել քանոնի միջոցով: Ծրագրի ընթացքում հիմնականում հնչելու են հայկական ստեղծագործություններ՝ Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Ի դեպ, հանդիսատեսի համար նախատեսել ենք մի շարք անակնկալներ, որը ծրագրից դուրս է լինելու, այդ իսկ պատճառով չեմ ցանկանա բացել փակագծերը:

–Արտերկրում կազմակերպվող նման մասշտաբի միջոցառումն արդյո՞ք օգնում է աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի ներկա խնդիրների վրա:

–Վերջին 5–6 տարիների ընթացքում բավականին շատացել են հայ երաժիշտների ելույթները Ժնևում, և շվեյցարական շատ փառատոնների կազմակերպիչներ, տեսնելով հայ կատարողների վարպետության աստիճանը, նրանց ճանաչումն ու տաղանդը, համակարգված կերպով հայ տաղանդավոր երաժիշտներին հրավիրում են մասնակցելու Ժնևում, Լյուցեռնում, այլ քաղաքներում կազմակերպվող ամենահեղինակավոր և ճանաչված Վերբիե և Մոնթրյո ջազ և դասական երաժշտական փառատոններին, ինչը, կարող եմ ասել, մեծ ձեռքբերում է: Ինչ վերաբերում է այս ձևաչափով համերգներ կազմակերպելուն, ապա տրիոյի ելույթը առաջին անգամ գլխապտույտ հաջողություն գրանցեց այս տարվա հուլիսի 24–ին՝ փառատոնի շրջնակներում կազմակերպված համերգի ժամանակ՝ չնայած այն հանգամանքին, որ դահլիճում գերակշռում էր շվեցարացի հանդիսատեսը: Նրանք ոչ միայն ունկնդրեցին հայկական երաժշտություն, այլև ականատես եղան հրաշալի տրիոյի փայլուն կատարմանը: Նշեմ նաև, որ Ժնևում կազմակերպվող նման միջոցառումները հնարավորություն են տալիս մեր հարուստ ու բազմադարյա մշակույթը բարձր մակարդակով ներկայացնել միջազգային հանրությանը։

website by Sargssyan