24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

Հարցված քաղաքացիների 0.5 տոկոսը տեղյակ չէ տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով քաղաքացիների 0.5 տոկոսը տեղյակ չէ, որ այս տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 8.6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել կամ սխալ է նշել ընտրությունների անցկացման օրը: այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 1-ից 4-ը անցկացված «Նախընտրական ճեպընթաց՝ Վերջին կանգառ» խորագրով հարցումների պատասխանները:
Նրա խոսքով՝ հարցվածների 86.6%-ը նշել է, տեղյակ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, 63.4%-ը տվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը, 55.5%-ը ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 34.5%-ը Հայ Հեղափոխական Դաշնակցության, 42.3%-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անունը: «Օրինաց Երկիր» կուսակցության անունը նշել է 29.4%-ը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անունը՝ 17.4%-ը, «Մենք» կուսակցությունների դաշինքի անունը՝ 17.0%-ը, «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեա-Դեմոկրատական Վերածնունդ կուսակցության, Ազգային Առաջընթաց» կուսակցության անունները համապատասխանաբար 6.9%, 7.5%, 2.5%»,-ասաց նա:

Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև: Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն:

 

website by Sargssyan