24.Փետրվար.2019
Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին Արայիկ Հարությունյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարները Ներիշխանական ինտրիգները ոնց եղել են, այնպես էլ կան
«ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության կողմից տարածված հայտար... ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրե... «Փաստ» լրատվական գործակալության լրագրողը՝ փաս... Գ.Ծառուկյանի հովանավորությամբ անցկացվել է Արմ... Գ. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ... Դահուկասպորտը՝ ՀԱՕԿ-ի մշտական ուշադրության կե... Գ. Ծառուկյանը մարզագույք է նվիրաբերել Արցախի ... Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացը սկսվ... Գ. Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նա... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզ... Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգար... Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա... Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծ... Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են ... Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդա... «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղք... Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի ... Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսակ... Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրի... Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ ... Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու... Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջ... Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի... Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. ...

Մարուքյանի բազմաչարչար անցյալը չէր կարող անհետևանք մնալ

Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեկտեմբերի 9-ի ընտրություններին ընդառաջ, յուրաքանչյուր քաղաքացի, ով ընտրելու իրավունք ունի, պետք է հստակ ճանաչի յուրաքանչյուր կուսակցությանն ու դաշինքին, և որ ամենակարևորն է՝ առաջին դեմքերին, այսինքն այն մարդկանց, ովքեր հանդես են գալիս առաջին համարի ներքո։ Ծանոթությունը արժե սկսել Էդմոն Մարուքյանից, հենց նրա մասին ամենաշատը խոսելու կարիք կա, քանի որ հենց նա է «գառան դիմակով գայլը»։
Սկսենք ոչ վաղ անցյալից՝ հեղափոխության օրերից։ Նիկոլ Փաշինյանը օրեր շարունակ քայլում էր, պահանջելով այն ժամանակվա իշխանության հրաժարականը, իսկ ի՞նչ էր անում Մարուքյանը՝ կոչ էր անում դադարեցնել այդ «անիմաստ» ցույցերը, ժողովրդին հորդորում էր տուն գնալ, ամեն կերպ փորձում էր գործող իշխանությանը հաճոյանալ։ Սակայն Փաշինյանին ու նրան հետևող ժողովրդին կանգնեցնելը հեշտ գործերից չէր, և դա գիտակցելով, Մարուքյանը լծվեց Փաշինյանին հաճոյանալու բարդ գործին։ Հեղափոխությունից հետո ամեն կերպ, բոլոր հարթակներում բարձրաձայնում էր, որ կողմ է եղել հեղափոխությանը, բայց ժողովրդի հիշողությունը այդքան էլ կարճ չէ։
Մտածելով, թե ժողովուրդը կերել է «կուտը», Մարուքյանը որոշել է, որ կարող է առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, դա էլ հերիք չէ, աչք է դրել ԱԺ-ում երկրորդ տեղի վրա։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած առաջին դեմքերի դեբատից հետո, Մարուքյանի վարկանիշը գրեթե զրոյացավ, չներկայացնելով ոչ մի ծրագրային դրույթ, ու խուսափելով շատ հարցերին պատասխանելուց՝ ընտրություններից հետո Մարուքյանը թող չզարմանա, եթե նույնիսկ 1 տոկոս ձայն չհավաքի։ Այս ամենը հերիք չէր, այդ իսկ պատճառով Մարուքյանը հայտարարեց, որ եթե «Ծառուկյան» դաշինքը 2017 թվականին չառաջադրվեր, ապա իր դաշինքը ԱԺ-ում երկրորդ տեղում կհայտնվեր։ Այս արտահայտությունից հետո եղած հավատը հոդս ցնդեց։ Հասուն քաղաքական գործիչը երբե՛ք նման արտահայտություն չէր անի։
Մարուքյա՛ն, պատկերացնում եք, եթե ՀՀԿ-ն չառաջադրվեր, դուք դեռ երկու տարի առաջվանից իշխանության եկած կլինեիք։ Ծիծաղելի ե՛ք, նայեք, թե ինչ հետևանքներ է ունենում մեկ անմտածված արտահայտությունը։ «Տասը չափեք, մեկը կտրեք», հակառակ դեպքում կհայտնվեք քաղաքական լուսանցքում։

website by Sargssyan