16.Դեկտեմբեր.2018
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել» Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր» «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ լիներ կոալիցիոն կառավարություն»
Նախկին համակարգի տապալումից հետո որբացավ նաև ... Լուսավորի Մարուքյանը՝ քաղաքական դիզբալանսի մե... Աստված քեզ պատժել է չշնորհելով տղամարդկությու... Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում ... «Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդ... Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ Հնդկական միգրացիա Հայաստանում Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում ... «Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու... Կառավարության արդյունավետությունից մինչև ցավո... «Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցի... «Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվ... «Կարմրահեր-բլանՁինկայի» բենեֆիսը Սամսոնյանակերպ անիների քաղաքական արկածները Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է... «Բալանսավորման մասին կարելի էր խոսել այն ժամա... Քաղաքագիտական թեզ՝ հատուկ քաղաքականապես տհաս ... Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը Վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշ... Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությա... Լուսավորը եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն. ... ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթ... «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարն այսուհետ եթե...

Մարուքյանն ինքնաոչնչացման ամենակարճ ճանապարհն է ընտրել. սխալը սխալի հետևից...

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկվա աննախադեպ բանավեճից հետո, հանրությունը շատ հարցերի պատասխաններ ստացավ: Մասնավորապես որտեղի՞ց, ո՞նց, ո՞ւմ շնորհիվ Էդմոն Մարուքյանը տարիներ առաջ հայտնվել միանգամից ԱԺ-ում: Հասկանալի է չէ, որ առանձնակի խարիզմա և մտավոր գերունակություններ չունեցող Էդմոնը, դժվար թե սիրուն աչքերի համար հավանության արժանանար: Ինչևէ Ծառուկյանի հետ ունեցած հարցուպատասխանից պարզ դարձավ, որ Էդմոնը ինչ-որ մեկի քաղաքական «պրոյեկտն» է եղել, ինչի արդյունքում էլ նրա համար ճանապարհ են հարթել դեպի խորհրդարան: Այս ամենը ակնհայտ դառնալուց հետո, Մարուքյանը փոխանակ ընդհատակ անցնի և հանրության աչքերին քիչ երևա, հաջորդ ինքնաոչնչացնող հայտարարությունն է անում, թե իբր, եթե ԲՀԿ-ն շարունակի մնալ խորհրդարանում որպես 2-րդ ուժ, դա կնշանակի, որ քաղաքական համակարգը չի առողջանում: Ի գիտություն նշենք, որ քաղաքական համակարգի անառողջացման ամենամեծ մեղավորները դրածո քաղաքական գործիչներն են, ովքեր չունեն սկզբունք, ովքեր ժողովրդի լեզվով ասած տակից են գործում, որն իմիջայլոց հենց Էդմոնի մոտ հեղափոխության օրերին ի հայտ եկավ, նրա կողմից հակահայտարարությունների տեսքով: Հավելենք նաև, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, իր դիրքն ու ներկայացվածությունը ԱԺ-ում վաստակում է արված գործերի հաշվին, այդ առումով ոչ ոքի մոտ ԲՀԿ-ի վերաբերյալ վերապահումներ լինել չեն կարող, իսկ այ մենակ խոսացող ու ոչինչ չանող Էդմոն Մարուքյանի դեպքում, վերապահումներն ու առարկություները չափազանց շատ կլինեն: Իմնիջայլոց Մարուքյանի այն հայտարարությունը թե իր դեմ, երեկվանից հետո կեխտոտ հակաքարոզ է սկսվել, չի համապատասխանում իրականությանը, նա փորձում է ուղղակի իր անվան շուրջ խոսակցություններ ծավալել, նախընտրական քարոզարշավի շրջանակներում հավելյալ դիվիդենտներ ստանալու մտադրությամբ: Ի վերջո Մարուքայանի երեկվա պահվածքը, բացարձակ չի բխում քաղաքական գործչի տրամաբանությունից, քանզի նրա հայտարարությունը, թե ձգտում են 2-րդ ուժը լինել, դա է իր նպատակը և հարցը ուղղված Ծառուկյանին բոլորովին տարբեր հարթություններից են: Այսինքն մեծ հաշվով Մարուքյանի հարցը, ոչ թե պարզելն էր Ծառուկյանի մոտիվացիան ԱԺ-ում հայտնվելու կապակցությամբ, որը բոլորն էլ գիտեն՝ ժողովրդի ու պետության շահը սպասարկելն է, այլ վարկաբեկելու միջոցով ձայներ գողանալն էր, ինչի կապակցությամբ էլ նա համարժեք ապտակի արժանացավ, քանի որ իր տեղը կորցրել էր ներքևում և իրեն արդեն իսկ պատկերացնում էր առաջին էշելոնում: Այ հենց նրա դիմակի պատռելուց հետո էր, որ համացանցում, մասնավորապես ֆեյսբուքում օգտատերերը սկսցեին ծաղրել ու անպատվել Էդմոնին, քաղաքական մանիպուլացիաների ու ժողովրդին խաբելու համար, իսկ դա ոչ մի կապ չուներ, ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ Սասնա Ծռերի հետ, որոնց որ Մարուքյանը մեղադրում է այդ «հակաքարոզչության» մեջ: Էդմոնը ընտրել է ինքնաոչնչացման ամենակարճ ճանապարհը և եթե նրա հովանավորները նրան դարձի չբերեն, ապա ստիպված են լինելու նոր թեկնածու ճարել՝ ԱԺ ներմուծելու համար:

website by Sargssyan