16.Հունվար.2019
Երևանի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ). Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջ... Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել... Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը... Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի... 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պ... Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրա... Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Ս... «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողան... Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային... Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանու... Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագ... Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի... Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրա... Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մ... Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արա... Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին ... 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անո... Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից»... ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայ... Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուր... Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանր... ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների... Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրնե... Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրել...

Դիվանագիտական «բլթոց»

Օրերս ՀՀ հազարավոր քաղաքացիներ սոցցանցերում քննարկում էին մի բան` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը և Արցախի զինուժում սկսված զանգվածային «զտումները»։

Առանց բացատրությունների էլ պարզ է, որ Արցախի պաշտպանության բանակի սպաներին գործից ազատելը յուրաքանչյուր հայի խոր տագնապն է հարուցում։ Ընդունված է շտապ եզրակացություններ չանել, բայց Արցախի բանակից հնարավոր պատերազմական թատերաբեմի տեղական պայմանների նրբություններին ծանոթ փորձառու սպաներին ազատելը շատ է նման Կարմիր բանակի սպայակազմի այն «զտմանը», որ Հայրենական մեծ պատերազմից 2-3 տարի առաջ ձեռնարկեց Վիսարյոնովիչը, իսկ կարճ ժամանակ անց ճամբարներից հետ էր բերում ժուկովներին, ռոկոսովսկիներին և մյուսներին, որ նրանք փրկեն իրավիճակը։

Այնուամենայնիվ, սպասենք Արցախի բանակի ազատված սպաների մեկնաբանութ-յուններին։ Համոզված եմ, որ նրանք չեն լռի։ Եվ կանխատեսում եմ, որ կմերկացնեն դավաճաններին, որտեղ էլ նրանք լինեն` Ստեփանակերտում, թե Երևանում։ Խոսքը միայն ՊԲ հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի պաշտոնաթողության մասին չէ, դիտարկվում է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և ազգային անվտանգության հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանի պաշտոնաթողության հարցը։

Շատ ավելի վատ է նախարար Մնացականյանի հետ կապված վիճակը: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը մեջբերում է վերջինիս խոսքը 1915-23 թ. Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության առնչությամբ. «Երկու երկրների միջև նախկինում տհաճ դեպքեր են եղել, սակայն մենք առանց նախապայմանների պատրաստ ենք բանակցելու։ Եթե անգամ դժվար է թվում, այնուամենայնիվ, երկու երկրների միջև պետք է նոր ուղի գծել»։

Այստեղ բախվում ենք մի իրողության հետ, որ ԱԳՆ ղեկավարը հայտնել է ողջ ԱԳՆ-ի, տեսակետը, համապատասխանաբար՝ ողջ կառավարության։ Տրամաբանական է նաև այն, որ ՀՀ քաղաքացիները բացատրություններ, հերքումներ են ակնկալում, որովհետև չեն ուզում հավատալ, որ իրեն հայ անվանող մարդը հիշողության կորուստ ունի կամ թրքասեր է։ Հայաստանի քաղաքացիները կուզեին իմանալ, թե այդ խոսքը տարածելիս ստե՞լ են թուրքերն ու ադրբեջանցիները, թե՞ հայ դիվանագետներն իսկապես աշխարհի ամենաառաջին ցեղասպանությունն անվանել են «տհաճ դեպք»։ Հայերի պատմական հայրենիքում հենց այնպես կոտորել են 1,5 մլն մարդու, և դա ընդամենը «տհաճ դե՞պք» է, թե՞ հանցագործություն մարդկության դեմ։

Եթե հաստատվի, որ Մնացականյանն իսկապես այդպես է ասել, այն էլ` թուրք լրագրողների առաջ, այդպիսի նախարարին պետք է ոչ միայն պաշտոնազրկել, այլ նաև քրեական խիստ պատասխանատվության ենթարկել դավաճանության համար, ինչպես նաև նրանց, ովքեր նրան հրամայել են այդ ձևով «նվաճել» Թուրքիայի և թուրքերի սերը։

Համոզված եմ, որ այդ հարցը շատ ավելի կարևոր է, քան այն, թե իրենց ինչպես կպահեն ընտրություններում հաղթողները միջազգային քաղաքականության օրակարգի այլ հարցերում։ Հայրենասեր հայերն ամբողջ աշխարհում պետք է համախմբվեն Երևանում թրքասիրության դեմ պայքարում։ Համոզված եմ, որ Զոհրաբ Մնացականյանի հայտարարության կապակցությամբ Հայաստանի քաղաքացիների շրջանում ծագած խմորումների մասին արդեն գիտեն այն բոլոր երկրներում, որտեղ կան հայ համայնքներ։

Առայժմ այսքանը. մենք` ՀՀ քաղաքացիներս, այնուամենայնիվ, սպասում ենք նախարարի բացատրություններին և հերքումներին։

website by Sargssyan