16.Հունվար.2019
Երևանի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ). Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջ... Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել... Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը... Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի... 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պ... Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրա... Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Ս... «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողան... Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային... Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանու... Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագ... Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի... Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրա... Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մ... Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արա... Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին ... 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անո... Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից»... ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայ... Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուր... Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանր... ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների... Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրնե... Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրել...

«Եթե օրենքները չեն գործում, աշխատում է վենդետան».

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը թեև 2018թ.–ին դատական համակարգում արձանագրել է ամենակարևոր փոփոխությունը, այդուհանդերձ, կարծում է, որ այս համակարգում դեռ անելիքներ շատ կան:

«Դատարաններին քաղաքական իշխանության կողմից բացարձակ ազատություն և օրենքներով առաջնորդվելու հնարավորություն տրվեց: Սա ամենակարևոր փոփոխությունն էր, բացառիկ իրավիճակ, ինչպիսին վերջին 20–25 տարիներին չէր եղել: Այդուհանդերձ, ըստ իս, համակարգում էական փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել և չէին կարող տեղի ունենալ. եթե մարդուն անընդհատ պահում ես հոգեբանական ճնշման, կախվածության մեջ, նա իվիճակի չի լինում միանգամից օգտվել տրված ազատությունից: Համակարգային փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում, և դրա համար թե՛ օրենսդրական, թե՛ կադրային փոփոխությունների կարիք է լինելու: Հատուկ գործերով հանձնարարություն կատարող դատավորները պետք է իրենց պատիժը կրեն, և սա կլինի այն ազդակը, ըստ որի՝ որևէ դատավոր, բացի օրենքից, որևէ այլ գործոնով չպետք է առաջնորդվի»,–մեր  հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է դատական համակարգի նկատմամբ հասարակական ընկալումներին, մասնավորապես նաև այն դժգոհություններին, որոնք առաջանում էին հասարակական հնչեղություն ունեցող գործերով կալանավորված այս կամ այն անձի՝ գրավով խափանման միջոցի փոփոխությանը, իրավապաշտպանը նկատեց.

«Իրականում հասարակությանը հնարավորություն չի տրվել ստանալ բավարար կրթություն, գիտելիք ու տեղեկատվություն: Համոզված եմ, որ սա նաև դիտավորությամբ է արվել: Սա հանգեցրել է նրան, որ շատերն իսկապես դժվարանում են ինքնուրույն վերլուծություններ անել: Երկրորդ՝ դժգոհությունների, բողոքի հիմքում ոչ այնքան գիտելիքների պակասն է, որքան անարդարության զգացումը: Քաղաքացիները հասկանում են, որ կալանքից գրավով ազատվում են այնպիսի մարդիկ, որոնց, ենթադրենք, շատ մեծ գումարների, թալանի, յուրացման մեղադրանք է առաջադրվել: Բայց մենք ՔԿՀ–ներում ունենք մարդիկ, որոնք շատ ավելի նվազ, թեթև հանցագործության մեջ են մեղադրվում, բայց հնարավորություն չունեն գրավ տալու: Եվ ՀՀ–ում ստեղծվել և շարունակում է մնալ այն իրավիճակը, երբ շատ գողացողը չի նստում, քիչ գողացողն անպայման պատժվում է: Այս անարդարության զգացումն է, որ մարդկանց մեջ արդարացի բողոք է առաջացնում»:

Նա շեշտեց, որ գրավով խափանման միջոցի փոփոխությունը պետք է իսկապես արդարացված լինի. «Կա Մանվել Գրիգորյանի օրինակը: Նա այդ տարածքում եղել է բդեշխի կարգավիճակում, խոսակցություններ կան իր և իր խմբի կողմից իրականացրած բռնությունների, մինչև անգամ սպանությունների մասին: Այդ մարդիկ իրենց անվտանգության համար են անհանգստացած: Մինչ խափանման միջոցը փոխել ը պետք է ուսումնասիրել՝ արդյո՞ք տվյալ մարդու կրիմինալ ու հանցավոր շրջապատն իրականում խնդիրներ չի առաջացնի ժողովրդի անվտանգության համար: Այո, ինքս անձամբ դեմ եմ կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն, բայց իրականում պետք է նժարի վրա դնել ու հասկանալ՝ արդյոք նման մարդկանց վերադարձն ազդեցություն չի ունենալու վկաների, գործի բացահայտման և մնացած այլ հարցերի վրա»:

Իրավապաշտպանը կարծում է, որ մեր ունեցած օրենքներն ամբողջովին բավարար են այդ առումով արդարացի աշխատելու համար. «Հաճախ խնդիրը տարվում է այն ուղղությամբ, թե ամբոխն է պարտադրում, փողոցով են առաջնորդվում: Ոչ ոք փողոցով չպետք է առաջնորդվի, դատավորը որևէ մեկի հրահանգով կամ ճնշմամբ չպետք է առաջնորդվի: Նա պետք է բացառապես օրենքով առաջնորդվի: Իսկ դատավորներին ազդեցությունից, ճնշումներից պետք է զերծ պահեն համապատասխան մարմինները: Դատավորներն իրենց անվտանգության խնդրի մասին պետք է բարձրաձայնեն, եթե դրա կարիքը կա»:

Առհասարակ, ըստ իրավապաշտպանի, երբ որևէ երկրում չեն գործում օրենքները, գործում է վենդետայի իրավունքը. «Սա ցավալի է, սարսափելի, բայց իրականություն: Երբ դատավորն իրական մեղավորին իր արժանի պատժին չի արժանացնում, ժողովուրդն իրեն իրավունք է վերապահում այլ միջոցների դիմել: Մենք պետք է բացառենք այս տարբերակը: Իսկ վենդետաներ չեն լինի այն ժամանակ, երբ դատարանն իր բարձունքի վրա կլինի: Եթե դա չլինի, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վենդետաներ չեն լինելու»:

Ամփոփելով խոսքը՝ Ն. Կարապետյանցը կարևորեց այս տարի բազմիցս քննարկված անցումային արդարադատության անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունն ուշացրել ենք: Կառուցվածքն արդեն պետք է մշակված ու քննարկված լիներ, որովհետև դա մեկ օրում չի արվում: Անցումային արդարադատությունը յուրահատուկ է, շատ նրբություններ ունի, չկա որևէ ստանդարտ, որը կարող ենք վերցնել ու մեզ մոտ կիրառել: Պետք է մերն ունենանք: Բայց բավականին երկար ժամանակ ենք բաց թողել: Ինձ մոտ տպավորություն է, որ արդեն չեն ցանկանում անցումային արդարադատություն իրականացնել, իսկ դրա անհրաժեշտությունը բացառիկ է. կան հարցեր, որոնք զուտ օրենքով և մեր «հիվանդ» դատական համակարգով հնարավոր չէ լուծել»,–եզրափակեց նա՝ ընդգծելով, որ 2019թ.–ին անցումային արդարադատությունը պետք է ամենակարևոր ուղղություններից մեկը լինի:

website by Sargssyan