16.Հունվար.2019
Երևանի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ). Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջ... Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել... Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը... Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի... 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պ... Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրա... Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Ս... «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողան... Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային... Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանու... Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագ... Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի... Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրա... Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մ... Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արա... Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին ... 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անո... Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից»... ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայ... Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուր... Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանր... ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների... Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրնե... Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրել...

ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում

Միացյալ Նահանգների Սենատը նախօրեին հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը եղել է Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:

Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով է խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին, միաժամանակ նկատել, որ Հայաստանը դեռ պետք է մեծ աշխատանք կատարի՝ ձեռքբերումներն ամրագրելու համար:

«Այս տարվա ապրիլին և մայիսին հարյուր հազարավոր հայեր խաղաղ ցույցի էին դուրս եկել՝ իրենց կառավարությանը հաշվետու դարձնելու համար։ Շատերի նման ես էլ սրտի թրթիռով էի հետևում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Սակայն Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի կատարելու՝ վերջին վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար»,- ասել է նա։

Ի դեպ, խիստ հատկանշական է, որ ԱՄՆ նոր դեսպանը հաստատվում է այն ժամանակ, երբ Հայաստանում, ըստ էության, ամբողջանում է հետհեղափոխական առաջին իշխանությունը՝ դառնալով խորհրդարանական ընտրությունների հիմնական պրոդուկտը։

Հայ-ամերիկյան հարաբերությունները Հայաստանի համար առաջնահերթություն են՝ թեև անցած տարիներին այդպես էլ երկկողմ հարաբերություններում չի ձևավորվել լուրջ օրակարգ ու քաղաքական երկխոսությունն, ըստ էության, պետք է սկսվի մաքուր էջից։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների կայացման գործընթացում երկու կողմից ներգրավվում են, ըստ էության, նոր մարդիկ՝ կրեատիվ գաղափարներով ու ըստ ամենայնի՝ նոր մոտեցոումներով։ Լինն Թրեյսին հետսովետական իրականությանը քաջածանոթ, հմուտ դիվանագետ է, ինչն անխոս նպաստելու է հայ-ամերիկյան հարաբերությունենրի զարգացմանը։

Լին Թրեյսին Սենատում ունեցած իր ծրագրային խոսքում ասել է, որ Միացյալ Նահանգները կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղությամբ, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռությունը՝ կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ լրատվամիջոցների աջակցություն:

Պետք է նկատել, որ նորանշանակ դեսպանի նշած առաջնահերթությունները խիստ կարևոր են՝ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան արդյունավետ իրականացնելու, Հայաստանը ավտորիտար նոր ռիսկերից հեռու պահելու և ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար։

Ավանդաբար՝ Հայաստանի հասարակության մի զգալի հատվածին հետաքրքրում է, թե նոր դեպանն ինչպիսի վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս հարթության վրա ամերիկյան մոտեցումների փոփոխություն պետք չէ ակնկալել։ Սենատում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու 1915 թվականի դեպքերին՝ դիվանագետը խուսափել էր «genocide» բառից՝ կրկնելով վերջին տարիներին ԱՄՆ առաջնորդների կողմից գործածվող «սարսափելի իրադարձություններ», «Մեծ Եղեռն», «1.5 միլիոն հայերի տեղահանում և ջարդ» արտահայտությունները:

Լինն Թրեյսիից բացի՝ Սենատը երեկ հաստատել է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը: Վերջինս բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Բելգրադում, Բիշքեկում ամերիկյան դեսպանատներում, եղել է գերմանական «Մարշալ» հիմնադրամում ավագ գիտաշխատող, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի տեղակալ:

Մինչ հաստատումը, ելույթ ունենալով Սենատում, դեսպանն ընդգծել էր՝ իր համոզմամբ Արևմուտքը չպետք է Բաքվի հետ հարաբերություններում առաջնորդվի միայն էներգետիկ ծրագրերով ու համագործակցությամբ։ Լիցենբերգերի խոսքից հետևում է, որ Վաշինգտոնում այսուհետ ավելի մեծ ուշադրությամբ են հետևելու Ադրբեջանում ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերին՝ փորձելով դրանք դարձնել երկկողմ քննարկումների առարկա։ Ի դեպ, Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը խոստացել է «հորդորել Ադրբեջանի կառավարությանը՝ հրաժարվել շփման գծում իրավիճակի կայունությանը սպառնացող վտանգավոր կեցվածքից»:

 

website by Sargssyan