16.Հունվար.2019
Երևանի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ). Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջ... Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել... Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը... Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի... 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պ... Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրա... Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Ս... «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողան... Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային... Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանու... Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագ... Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի... Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրա... Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մ... Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արա... Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին ... 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անո... Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից»... ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայ... Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուր... Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանր... ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների... Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրնե... Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրել...

ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից

Կենտրոնակական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով անցած կուսակցություններից և դաշինքներից ստացել է ինքնաբացարկի 20 դիմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

«ԿԸՀ-ն ստացել է ինքնաբացարկի 18 դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2 դիմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով ուսումնասիրել է բոլոր դիմումները, դրանք նոտարական կարգով վավերացված են»,- ասաց Սմբատյանը:

ԿԸՀ քարտուղարը ներկայացրեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորների թեկնածուների անունները:

«Իմ քայլը» կուսակցություններից դաշինքի ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Նիկոլ Վովայի Փաշինյանը, Տիգրան Արմենի Ավինյանը, Արայիկ Էդուարդի Հարությունյանից, Սուրեն Ռաֆիկի Պապիկյանից, Զարուհի Վալերիանի Բաթոյանը, Էդուարդ Արթուրի Աղաջանյանը, Ռոմանոս Վաչիկի Պետրոսյանը, Դավիթ Տարոնի Սանասարյանը, Հակոբ Վրեժի Արշակյանը, Արսեն Գևորգի Թորոսյանը, Գարիկ Մնացականի Սարգսյանը, էրիկ Էմիլի Գրիգորյանը, Գնել Հենզելի Սանոսյանը, Տրդատ Նարեկի Սարգսյանը, Անդրեյ Սերժիկի Ղուկասյանը, Դավիթ Հովիկի Գևորգյանը, Նարեկ Վարուժանի Բաբայանը և Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանը:

Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Քրիստ Հրաչիկի Մարուքյանը և Արմեն Մերուժանի Բաղդասարյանը:

 

website by Sargssyan