16.Հունվար.2019
Երևանի պանդոկներից մեկի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ). Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է Պուտինը և Փաշինյանը կքննարկեն «երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները». Կրեմլի մամուլի ծառայություն
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջ... Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել... Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը... Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի... 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պ... Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրա... Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Ս... «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողան... Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային... Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանու... Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագ... Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի... Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրա... Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մ... Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արա... Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին ... 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անո... Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից»... ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայ... Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուր... Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանր... ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների... Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրնե... Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրել...

Մշակույթի պակասը բերում է բարբարոսության

Մեր հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը.

– Մի քանի օր առաջ Դուք և մի խումբ արվեստագետներ Արցախում հանդիպեցիք ՀՀ նախագահի հետ: Որքան գիտեմ, հանդիպման նախաձեռնությունը մտավորականներինդ էր: Ո՞րն էր հանդիպման անհրաժեշտությունը:

– Այդ հանդիպումը կդիտեի Արցախ մեր այցի ընդհանուր կոնտեքստի մեջ: Որովհետև Արցախում մենք հանդիպեցինք նաև ԼՂՀ նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի, մշակույթի նախարարի հետ: Այցելեցինք զորամասեր: Եղանք Շուշիի թանգարանում, եկեղեցում, մզկիթում: Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, միշտ էլ հետաքրքիր է առաջին դեմքից իմանալ իրավիճակը, զարգացումները: Այդ առումով պատասխանը նաև հուսադրող էր, քանի որ նախագահն ասաց` վիճակը կայուն է: Մենք ինքներս տեսանք, թե վերջին ամիսներին ինչ մեծ ուշադրություն է դարձվել ամենաժամանակակից մեթոդներով պաշտպանություն կազմակերպելուն: Որոշակի փոփոխություններ կան ռազմական ստրատեգիայի մեջ, և եթե «ապրիլը» կրկնվի, ապա հակահարվածը մի փոքր այլ կլինի: Բայց մտահոգիչն այն էր, որ նախագահը փաստեց` օգոստոսից ի վեր որևէ լուրջ բանակցություն չի եղել: Իսկ դա նշանակում է, որ ուշ թե շուտ, խոսելու է զենքը:
Շատ կարևոր է, որ այսպիսի ռազմականացված վիճակում գիտակցվում է թիկունքի և ավանգարդի կապի անհրաժեշտությունը: Օրինակ, դեռ երկու շաբաթ առաջ ՊՆ–ի նախաձեռնությամբ ես Արցախում էի: Պայմանավորվեցինք, որ ապրիլին մեծ հյուրախաղերով կգնանք Ղարաբաղ, ներկայացումներ կխաղանք ոչ միայն շրջկենտրոններում, այլև զորամասերում, միգուցեև առաջնագծում: Եվ դա ճիշտ է:

– Իսկ նախագահի հետ հանդիպումը որքանո՞վ էր անկեղծ: Ձեզ գոհացրի՞ն պատասխանները:

– Անկեղծության վերաբերյալ չեմ կասկածում, բայց ամեն անկեղծ պատասխան չէ, որ կարող է բավարարել: Հարցադրումները շատ տարբեր էին: Անձամբ ինձ շատ է մտահոգում այն ագրեսիվությունը, որ ամուր արմատներ է ձգում մեր հասարակության մեջ: Եվ ես նախագահին ասացի, որ բռնության այդ գաղափարախոսության դեմ կարելի է պայքարել միայն մշակույթով: Եվ այդ առումով մեծ պրոբլեմ եմ տեսնում մշակութային կրթության հարցում: Այն մարմինները, որոնք պետք է զբաղվեին դրանով, տարբերություն չեն տեսնում մշակութային կրթության և ժամանցի միջև: Թատրոնը, դասական համերգը, թանգարանն ու պատկերասրահը նույն դաշտում են, ինչ կարուսելը:

– Սա մշակութային պետական քաղաքականության բացակայությա՞ն հետևանք է:

– Կարծում եմ` մշակույթի սխալ ընկալման խնդիր է: Մշակույթը միայն արվեստի գործերը չեն: Մշակույթը նաև ամենատարբեր մակարդակներով մարդկային հարաբերություններն են, նույնիսկ կենցաղային հարցերը: Փորձը ցույց է տալիս` մշակույթի պակասը բերում է բարբարոսության: Սա միանշանակ է: Եվ եթե ուզում ես պայքարել դրա դեմ, միակ ձևը մշակույթն է: Իսկ մշակել նշանակում է ազնվականացնել արմատը:

– Ձեր ասածի ընկալումը, կարևորումը կա՞:

– Ես համոզված եմ, որ եթե հասարակության մեջ ձևավորվի հասարակական պահանջ, դրան չարձագանքել հնարավոր չի լինի: Այդ պահանջը պետք է գա ներքևից: Ի՞նչ է` մենք սպասում ենք, որ մեզանում քաղաքակիրթ կյանքը կսկսվի նախագահի՞ց: Քավ լիցի: Սա միամտություն է: Մեկ մարդ, մեկ կուսակցություն, տասը կուսակցություն դա չեն կարող անել: Մենք բացառել ենք մարդ դառնալուն միտված մեր ինքնակատարելագործման ամենակարևոր սկզբունքը: Բոլոր բացատրությունները, որ մենք դեռ պատրաստ չենք, որ անցումային փուլում ենք, որ սոցիալական դժվարին վիճակ է, ինձ համար անընդունելի են: Մարդ դառնալու համար որևէ արգելք չկա:

– Բայց չե՞ք կարծում, որ պետությունը գոնե պետք է ազդակներ տա, որպեսզի հասարակության առողջ բջիջներն էլ ակտիվանան:

– Իհարկե: Շատ կարևոր է սեփական օրինակը: Երկրորդ` հասկանալ, որ մշակույթն ու ժամանցը տարբեր են: Երրորդ` տեղ տալ կրթված մարդկանց: Իշխանությունն ունի՞ դեր` մեծագույն: Եթե հասարակությունը տեսնում է, որ կիրթ, տաղանդավոր մարդիկ կարողանում են հասնել ինչ–որ բանի, սկսում է ձգվել: Եթե տեսնում է, որ անգրագետ, «բռի կոպալները» դառնում են հարուստ, իշխանավոր, ասում է` արժեքները սրանք են: Սա է խնդիրը` ցույց տալ, թե որոնք են արժեքները: Իսկ մարդն ինքն է ընտրում:

Արփի Սահակյան

Past.am 

website by Sargssyan